|
|
|
|
|
COVID-19
ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում մշակվել է նոր սերնդի կոմպոզիտային, արդյունավետ, քլոր չպարունակող, ակտիվ թթվածնի հիման վրա՝ մատչելի և բնապահպանական նպատակային պայմաններին բավարարող «Բիօքսիլ-2» ախտահանիչը
|
|
|
|
|
«Բիօքսիլ-2» ախտահանիչ միջոց
ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում մշակվել է նոր սերնդի կոմպոզիտային, արդյունավետ, քլոր չպարունակող, ակտիվ թթվածնի հիման վրա՝ մատչելի և բնապահպանական նպատակային պայմաններին բավարարող «Բիօքսիլ-2» ախտահանիչը և դրա արտադրության համապատասխան տեխնոլոգիա (աշխատանքների ղեկավար՝ ակադեմիկոս Լ.Ա. Թավադյան): Տեխնոլոգիական իրականացումը սկզբնական փուլում՝ 1 տոննա/օր արտադրողականությամբ, արդեն իսկ ներդրված է ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի փորձնական արտադրամասում: Ախտահանիչն անցել է մանրէասպան հատկությունների համապատասխան փորձարկումներ՝ ՀՀ Առողջապահու-թյան նախարարության «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ում և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, ինչպես նաև տարբեր տեսակի սնունդ արտադրող ձեռնարկություններում: Բոլոր փորձարկումների արդյունքում հաստատվել է ախտահանիչի բարձր արդյունավետությունը, ՀՀ «Ստանդարտների ազգային ինստիտուտում» հաստատվել են տեխնիկական պայմանները:
Հանրապետությունում ստեղծված ներկա արտակարգ իրավիճակում, ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտն իր միջոցներով արտադրել է 1 տոննա ախտահանիչ միջոց, անհատույց տրամադրել ԱԻ նախարարությանը՝ նպատակային օգտագործման համար:
Տարածվող կորոնովիրուսի համավարակի դեմ տարվող պայքարի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը այդ նպատակով պատրաստ է իրականացնել «Բիօքսիլ-2» ախտահանիչի մեծածավալ արտադրություն:
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
30/09/2024
gituzh.am |
29/09/2024
escs.am |
29/09/2024
media-center.am |
28/09/2024
1lurer.am |
Կայքը հաճախել են 7 114 172
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|