Սույն թվականի հոկտեմբերի 4-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի փոքր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24) «Վիրուսներ. այն, ինչ ստիպում է նրանց հաղթել, ստիպում է պարտվել» դասախոսությունով հանդես կգա Մարկո Վինյուցցին (ID Labs, A*STAR Singapur)
Դոկտոր Մարկո Վինյուցցիի լաբորատորիայի հետազոտությունները վերաբերում են վիրուսների մուտացիաներին և էվոլյուցիային: Ուսումնասիրում են ՌՆԹ վիրուսները, որոնք առաջացնում են մարդկանց վարակիչ հիվանդությունների մեծ մասը, մասնավորապես կորոնավիրուսը, պոլիոմիելիտի վիրուսը, գրիպի, Զիկայի, դենգեի, չիկունգունյայի, Էբոլայի, Արևմտյան Նեղոսի վիրուսները: Դր.Մարկո Վինյուցցիի լաբորատորիան մշակում է հաշվողական և փորձարարական մոտեցումներ՝ վերահսկելու և կանխատեսելու վիրուսների էվոլյուցիան: Լաբորատորիան ուսումնասիրում է վիրուսների արագ վերարտադրման ձևերը: Նկարագրվելու են զեկուցողի լաբորատորիայում կիրառվող հակավիրուսային նյութերի և պատվաստանյութերի ստեղծման բազմաթիվ նոր մոտեցումներ: |