Հունիսի 7-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում զեկույցով հանդես կգա Նեապոլի ազգային հետազոտությունների խորհրդի Կենսակառուցվածքների և կենսաիմիջինգի ինստիտուտի գիտաշխատող, կենսատեխնոլոգիական գիտությունների դոկտոր Ջիովանի Ռովիելոն
Հունիսի 7-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում զեկույցով հանդես կգա Նեապոլի ազգային հետազոտությունների խորհրդի Կենսակառուցվածքների և կենսաիմիջինգի ինստիտուտի գիտաշխատող, կենսատեխնոլոգիական գիտությունների դոկտոր Ջիովանի Ռովիելոն։
Զեկուցման թեման է՝ «New delivery systems based on nucleoamino acids for anticancer drug encapsulation: applications with the natural product curcumin»։
Մուտքն ազատ է:
Ջիովանի Ռովիելոյի հրապարակումներին կարող եք ծանոթանալ այստեղ: H-index: 25 (Scopus), 24 (WoS), 27 (Google Scholar):
Ջիովանի Ռովիելոն ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Սինթետիկ ալֆա-ամինոթթուների և պեպտիդների վրա հիմնված համակարգերը հակաքաղցկեղային ռազմավարության մշակման համար» թեմայով հայ-իտալական համատեղ հետազոտությունների աջակցության դրամաշնորհի իտալական խմբի գիտական ղեկավարն է։ |