Վեբինար նվիրված տեխնոլոգիաների փոխանցմանը և նորարարություններին Հայաստանում, մայիսի 10, 2022թ․
Վեբինարը տեղի կունենա 2022թ․ մայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 17։00-ից 19:00-ը։
Դիտարկվելու և քննարկվելու են հետևյալ թեմաները. Ովքե՞ր են Հայաստանում հետազոտության և զարգացման ու նորարարության հիմնական դերակատարները: Ո՞ր հիմնական ճյուղերն ունեն հետազոտության և զարգացման արդյունքներին արժեք ավելացնելու ամենամեծ ներուժը: Ինչպե՞ս է կազմակերպվում տեխնոլոգիաների փոխանցումը Հայաստանում և ինչպիսի՞ն է նրան աջակցող էկոհամակարգը:
Վեբինարը կանցկացվի անգլերենով՝ առանց թարգմանության։ Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս հրավերը:
Իմացեք ավելին բանախոսների և նրանց թեմաների մասին այստեղ՝ https://www.v4transfer.com/#currentWebinar:
Վեբինարին մասնակցելու համար գրանցվեք այստեղ՝ https://www.v4transfer.com/#register-on-event:
Այս վեբինարը ՀՀ ԳԱԱ մասնակցությամբ Network4Growth ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորվում է Վիշեգրադի միջազգային հիմնադրամի կողմից: |