National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N327 Փետրվար 2019թ.
N327
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտաժողովներ
Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Բոլոր հայտարարությունները
2018 թ.-ի հոկտեմբերի 15-16-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա ԱՊՀ գիտնականների II Ֆորումը

    Սույն թվականի հոկտեմբերի 15-ին`ժամը 10:00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստերի դահլիճում (Երևան, Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ ) կմեկնարկի ԱՊՀ գիտնականների II Ֆորումը: 
    Ֆորումի հիմնական նպատակն է ակտիվացնել և զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական համագործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակել առաջարկություններ ԱՊՀ երկրների ինովացիոն քաղաքականության զարգացման համար, ինչպես նաև նպաստել ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը, փորձի փոխանակմանը:
    Ֆորումի պլենար նիստի ընթացքում ԱՊՀ պետությունների գիտնականները հանդես կգան ԱՊՀ-ում գիտության զարգացման հարցերի վերաբերյալ ելույթներով:
    Ֆորումի շրջանակներում հոկտեմբերի 16-ին կանցկացվեն կլոր սեղաններ` «Հիմնարար գիտության վիճակը և զարգացման հեռանկարները», «Գիտական համագործակցության կատարելագործումը թվային դարաշրջանում», «Ինովացիոն գիտական հետազոտությունները» թեմաներով:
    Միջոցառման ավարտին Ֆորումը կընդունի հռչակագիր:
    ԱՊՀ գիտնականների II Ֆորումը կանցկացվի ԱՊՀ երկրների` հումանիտար ոլորտում համագործակցության 2017-2018թթ. պլանի համաձայն: 
    Ֆորումը կազմակերպել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ համագործակցությամբ և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ֆորումի անցկացմանն աջակցել են` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը:

Վերջին հայտարարություններ








ՀՀ ԳԱԱ-ն հայտարարում է 2019թ-ի «ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտների գիտական սարքավորումների սպասարկում, վերազինում, գիտափորձերի իրականացման համար նյութերի ձեռքբերում և չնախատեսված անհետաձգելի ծախսերի կատարում» և «ՀՀ ԳԱԱ համակարգի կազմակերպությունները սարքավորումներով վերազինում» ծրագրերից համակարգի կազմակերպություններին ֆինանսավորում տրամադրելու մրցույթ

ՀՀ ԳԱԱ-ն հայտարարում է «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական գործուղումների իրականացում» ծրագրի միջոցներից 2019 թ. գիտական գործուղման ֆինանսավորման մրցույթ: Մրցույթն անցկացվելու է «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական գործուղումների իրականացում» ծրագրի միջոցների օգտագործման կարգին համապատասխան:

ՀՀ 2019 թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների ցանկ

ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցների դիմումը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանին

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հետ համատեղ 2019թ. մայիսի 22-23-ը կազմակերպում են հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված անվանի հայագետ, ակադեմիկոս Սեն Արևշատյանի ծննդյան 90-ամյակին: Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ

2019թ. հունիսի 30-ից հուլիսի 5-ը տեղի կունենա Նոբելյան մրցանակակիրների 69-րդ հանդիպումը ֆիզիկայի բնագավառի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2019 թ. նոյեմբերի 21-ին կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված UNESCO-ի հռչակած փիլիսոփայության համաշխարհային օրվան: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ e-mail: jijyan@mail.ru

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2019 թ. նոյեմբերի 26-ին կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի 50-ամյակին: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ e-mail: jijyan@mail.ru

Հրապարակումներ մամուլում
20/03/2019
Գիտական դիվանագիտություն ստեղծողները. Արեւելագիտության ինստիտուտ
hetq.am
13/03/2019
Срубим дерево, Чтобы Собрать Урожай?
golosarmenii.am
07/03/2019
Տնտեսագիտության ինստիտուտ. կադրերի դարբնոց, որտեղից հեռանում են՝ մեծ գումարներ վաստակելու համար
hetq.am
04/03/2019
Армянские Скриптории На Одном Столе
golosarmenii.am
20/02/2019
Ռեստավրատորների շենքը ռեստավրացիայի խիստ կարիք ունի
hetq.am
13/02/2019
Կփորձեմ ջանքերս ներդնել գիտության նկատմամբ հարգանքն ու գնահատանքը բարձրացնելու համար. Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի արժանացած գիտնականներին
primeminister.am
Կայքը հաճախել են
1 701 803

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ լոգոտիպ (սև, կապույտ)
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:09, 25/03/2019 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ
Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2019, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: