|
|
|
|
|
Объявления
|
24/08/2026
2026 թ․ սեպտեմբերի 25-ից «Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը ինստիտուտի նշված լաբորատորիաների վարիչների և խմբերի ղեկավարների պաշտոնների թափուր տեղերի համար
|
|
|
2026 թ․ սեպտեմբերի 25-ից «Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը ինստիտուտի նշված լաբորատորիաների վարիչների և խմբերի ղեկավարների պաշտոնների թափուր տեղերի համար հայտարարում է մրցույթ՝
- «Նանոկոմպոզիտային նյութերի և լցոնների» լաբորատորիա,
- «Ապակու-սիտալների քիմիայի և տեխնոլոգիայի» լաբորատորիա,
- «Հիմնային ապարների ֆիզիկաքիմիական հետազոտությունների և մշակման» լաբորատորիա,
- «Ալյումասիլիկատային հումքի համալիր վերամշակման և անօրգանական պոլիմերների» լաբորատորիա,
- «Հանքային աղերի» լաբորատորիա,
- «Անօրգանական կոմպոզիտային նյութերի քիմիայի և տեխնոլոգիայի» խումբ,
- «Ալյումին պարունակող բնական հումքի և արտադրական թափոնների վերամշակման» խումբ։
Համաձայն գիտական կադրերի ատեստավորման կարգի՝ «Գիտական կազմակերպւություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2298-Ն որոշման՝ մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ ռեզիդենտներ, (աշխատանքի իրականացման ընթացքում բնակվեն Հայաստանի Հանրապետությունում), ով՝
- ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան (նույնը խմբի ղեկավարի դեպքում).
- ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ, (խմբի ղեկավարի դեպքում՝ առնվազն 1 տարի).
- վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) համահեղինակել է բնական գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն վեց հրապարակում ՄԳՇ-ում (խմբի ղեկավարի դեպքում՝ չորս հրապարակում).
- վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների մասնագիտություններով առնվազն չորսում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ (խմբի ղեկավարի դեպքում՝ չի պահանջվում):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում՝ ուղղված ինստիտուտի տնօրենին,
- ինքնակենսագրություն,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լրացված,
- լուսանկար (2 հատ),
- անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենները,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- գիտական աստիճանը և գիտական կոչումը (առկայության դեպքում) հավաստող փաստաթղթերի պատճենները,
- հրատարակված գիտական աշխատանքների ցանկը,
- բնութագիր վերջին աշխատավայրից,
- տեղեկանք մշտական բնակության վայրից,
- լաբորատորիայի (խմբի) զարգացման ծրագիր։
Դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թ. սեպտեմբերի 24-ը (ներառյալ):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում (հայտարարությունը հրապարակելու օրվանից) հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Արղության փ. 10/2, 2-րդ նրբ, «Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» (գիտական քարտուղարին), հեռ. +374 10-23-06-21, +374 99 838650, gmanukyan@sci.am: |
|
|
|
|
Анонсы
Публикации в прессе
19/08/2026
boon.am |
17/08/2026
hetq.am |
11/08/2026
hesc.am |
10/08/2026
aravot.am |
с 01.01.2005г. сайт посещался 8 062 081
раз
|
|