|
|
|
|
|
Հայտարարություններ
11/11/2024
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա ՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար
|
|
|
Տնօրենի պաշտոնի թեկնածությունները պետք է ունենան կազմակերպության հիմնական գիտական ուղղություններից մեկի ոլորտում գիտական աստիճան, ընտրության պահին լինեն մինչև 65 տարեկան, ունենան գիտակազմակերպական գործունեության փորձ:
Կազմակերպության տնօրենի ընտրությանը մասնակցելու համար թեկնածու առաջադրելու իրավունք ունեն` համապատասխան կազմակերպության գիտական անձնակազմը, համապատասխան բաժանմունքի բյուրոն և տվյալ մասնագիտության գծով ՀՀ ԳԱԱ-ի անդամները: Թեկնածուները կարող են նաև ինքնաառաջադրվել: Ինքնառաջադրվել չեն կարող այն անձիք, ում թեկնածությունը քննարկվել է կազմակերպության գիտական անձնակազմի ժողովում։
Հավակնորդը կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնի թափուր հաստիքի մրցույթին մասնակցելու համար փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է`
- դիմում, որտեղ նշվում են հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
- ինքնակենսագրություն,
- անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը),
- 1 գունավոր լուսանկար`3x4 չափի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային),
- բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը,
- գիտական աստիճանը և/կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող տեղեկանք,
- առաջադրումը հաստատող փաստաթուղթ՝ համապատասխան բաժանմունքի բյուրոյի կամ կազմակերպության գիտական անձնակազմի կողմից առաջադրման դեպքում,
- կազմակերպության զարգացման ծրագիր,
- հրատարակված աշխատությունների և հոդվածների ցանկ՝ հաստատված աշխատավայրի ղեկավարի կողմից։
Հավակնորդները վերոնշյալ փաստաթղթերը հայտարարության հրապարակման օրվանից մեկ ամսյա ժամկետում (նոյեմբերի 12-ց դեկտեմբերի 12-ը նեռարյալ) ներկայացնում են ՀՀ ԳԱԱ ՈԱԿ–ի իրավաբանական և անձնակազմի կառավարման բաժին` 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24, աշխատանքային ժամեր՝ 09։00-17։30, հեռ. 52-70-51 կամ էլեկտրոնային եղանակով հետևյալ էլեկտրոնային փոստին՝ persdep@sci.am: |
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024
1lurer.am |
01/11/2024
hesc.am |
31/10/2024
hesc.am |
30/10/2024
proshloe.com |
Կայքը հաճախել են 7 167 805
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|