ՀՀ ԳԱԱ ՈԱԿ-ը աշխատանքի է հրավիրում մասնագետների գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչության առաջատար մասնագետի թափուր տեղը համալրելու համար․
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Գիտական աստիճանի / կոչման/ առկայություն,
- Կրթության և գիտության կառավարման ոլորտներում վարչական աշխատանքային փորձի առկայություն,
- Գիտության հանրայնացման և հանրամատչելիացման ուղղությամբ հոդվածների առկայությունը/այդ թվում նաև լրագրային/ ցանկալի է,
- Դպրոցականների, ուսանողների և հանրության հետ աշխատանքային փորձի առկայություն,
- Օտար լեզուների և համակարգչային տեխնոլոգիաների իմացություն։
Լրացուցիչ նշումներ
Աշխատանքային օրերը - երկուշաբթիից ուրբաթ
Ժամերը - 09։00-17։30
Հետաքրքրվող անձիք ինքնակենսագրությունը, անձնագրի, կրթությունը, գիտական աստիճանը/կոչումը հավաստող վկայականների պատճեները և հեռախոսահամարը կարող են ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ anna.mirzoyan@sci.am, սույն հայտարարության հրապարակման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում։