Համաձայն «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա գիտական կազմակերպության» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրության 16-րդ կետի՝ թեկնածություն ա-ռաջադրելու իրավունք ունեն համապատասխան բաժանմունքի բյուրոն, Կենտրոնի գիտատեխնիկական խորհուրդը և կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ անդամները:
Առաջադրված թեկնածուի համար կազմակերպության մասնագիտական ուղղվածությանը համապատասխան գիտական աստիճանի առկայությունը պարտադիր է:
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում
- Լուսանկար
- Քաղվածք աշխատանքային գրքույկից
- Ինքնակենսագրություն
- Բարձրագույն կրթության, գիտական աստիճանի և գիտական կոչման դիպլոմների պատճենները
- Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
- Գիտական աշխատությունների ցուցակ
- Բնութագիր աշխատավայրից:
Թեկնածուի հիմնավորված առաջադրումը վերոնշյալ փաստաթղթերի հետ միասին, 15 օրվա ընթացքում (հայտա-րարության հրապարակման օրվանից), խնդրում ենք ներկայացնել ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ գիտքարտուղարին:
0014, Երևան, Ազատության 26, հեռ. 28-52-91
ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն: