Համաձայն «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրության 21-րդ կետի, կազմակերպության տնօրենի թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն կազմակերպության գիտական անձնակազմը, համապատասխան բաժանմունքի բյուրոն և կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ անդամները:
Առաջադրված թեկնածուները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
- Դիմում
- Առաջադրումը հաստատող փաստաթուղթ
- Լուսանկար
- Ինքնակենսագրություն
- Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն
- Գիտական աստիճանը հաստատող դիպլոմի (դիպլոմների) պատճեն
- Գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրա առկայության դեպքում)
- Հրատարակված աշխատությունների և հոդվածների ցանկ
- Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
- Տեղեկանք մշտական բնակության վայրից
- Բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել)
- Կազմակերպության զարգացման ծրագիր
- Անձնագրի և սոց. քարտի պատճենները:
Առաջադրված թեկնածուի համար կազմակերպության մասնագիտական ուղղվածությանը համապատասխան գիտական աստիճանի առկայությունը պարտադիր է: Թեկնածուները պետք է լինեն 65 տարեկանից ցածր: Թեկնածուների հիմնավորված առաջադրումները վերոնշյալ փաստաթղթերի հետ մեկ ամսվա ընթացքում (հայտարարության հրապարակման օրվանից) խնդրվում է ներկայացնել ՀՀ ԳԱԱ կադրերի բաժին հետևյալ հասցեով` 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24, հեռ. (+374) 10 52-70-51: