Համաձայն ՙՀայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն՚ պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրության 21-րդ կետի` կազմակերպության տնօրենի թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն կազմակերպության գիտական անձնակազմը, համապատասխան բաժանմունքի բյուրոն և կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ անդամները, որոնք կարող են առաջադրել միայն մեկ թեկնածու:
Տնօրենի թեկնածուն պետք է ունենա գիտական աստիճան, ընտրության պահին լինի 65 տարեկանից ցածր տարիքի, ունենա գիտակազմակերպչական աշխատանքի փորձ, մասնագիտական ուղղվածությամբ պետք է համապատասխանի գիտական կազմակերպության հիմնական գիտական ուղղություններից մեկին:
Առաջադրված թեկնածուները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում
- Առաջադրումը հաստատող փաստաթուղթ
- Լուսանկար
- Ինքնակենսագրություն
- Բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
- Գիտական աստիճանը հաստատող դիպլոմի (դիպլոմների) պատճենը
- Գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրա առկայության դեպքում)
- Հրատարակված աշխատությունների և հոդվածների ցանկ
- Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
- Տեղեկանք մշտական բնակության վայրից
- Բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել)
- Կազմակերպության զարգացման ծրագիր
- Անձնագրի և սոց. քարտի պատճենները
Թեկնածուների հիմնավորված առաջադրումները վերոնշյալ փաստաթղթերի հետ մեկ ամսվա ընթացքում (հայտարարության հրապարակման օրվանից) ներկայացնել ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք հետևյալ հասցեով՝ 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24, հեռ. 52-13-62:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա