Համաձայն «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրության 16-րդ կետի՝ թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն համապատասխան բաժանմունքի բյուրոն, գիտական կոլեկտիվը և կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ անդամները:
    Առաջադրված թեկնածուի համար կազմակերպության մասնագիտական ուղղվածությանը համապատասխան գիտական աստիճանի առկայությունը պարտադիր է:
    Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում
 
- Լուսանկար
 
- Քաղվածք աշխատանքային գրքույկից
 
- Ինքնակենսագրություն
 
- Բարձրագույն կրթության, գիտական աստիճանի և գիտական կոչման դիպլոմների պատճենները
 
- Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
 
- Գիտական աշխատությունների ցուցակ
 
- Բնութագիր աշխատավայրից:
 
    Թեկնածուի հիմնավորված առաջադրումը վերոնշյալ փաստաթղթերի հետ միասին 30 օրվա ընթացքում (հայտարարության հրապարակման օրվանից) խնդրվում է ներկայացնել ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ գիտքարտուղարին հետևյալ հասցեով:
    0014, Երևան, Ազատության 26, հեռ. 28-52-91
    ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն