add to favorites   make starting page   
 english   armenian   russian
SEARCH THE SITE
January 24, 2017
General
About Academy
Organizations
Presidium
Members
SD Foundation
Contacts
News
Conferences
Grants
News archive
Publications in Press archive
Press Releases archive
Publications
Documents
Photogallery
Anniversaries
"Gitutyun" newspaper
Lindau Nobel Laureate Meeting
Web resources
Resources of NAS RA
Academies
Funds
EU H2020 NIP
Universites
Research organizations
ASNET.AM - NAS RA Network
Fundamental Scientific Library
NAS RA International Scientific Educational Center
Armenia
Review of Armenia

ՀՀ ԳԱԱ-ն խորացնում է համագործակցությունը Չինաստանի գիտական հաստատությունների հետ

A new element of the Mendeleev periodic table oganesson with atomic number 118 named after academician Yuri Tsolakovich Oganessian

Elements 113, 115, 117, and 118 are now formally named nihonium (Nh), moscovium (Mc), tennessine (Ts), and oganesson (Og)

NAS RA Congratulation


Press Releases

29/12/2016
"Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական" մրցանակաբաշխություն՝ ՀՀ ԳԱԱ-ում


28/12/2016
"Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական" մրցանակաբաշխություն՝ ՀՀ ԳԱԱ-ում


14/12/2016
ՀՀ ԳԱԱ-ն ակտիվացնում է համագործակցությունը Վրաստանի գիտնականների հետ


09/12/2016
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԳԱԱ-ում ծանոթացավ համակարգի գիտահետազոտական կազմակերպությունների ձեռքբերումներին և առկա խնդիրներին


30/11/2016
Կգնահատվի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը


30/11/2016
ՀՀ ԳԱԱ-ն առաջարկում է Բուսաբանության ինստիտուտն անվանակոչել 20-րդ դարի խոշորագույն բուսաբան-էվոլուցիոնիստ Արմեն Թախտաջյանի անունով



"Gitutyun" newspaper
December 2016



News

"Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական" մրցանակաբաշխություն՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ "Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական" մրցանակաբաշխությունը:

"Արցախի հիմնահարցը և խնդրի վերջնական լուծման հեռանկարները համազգային միասնության համատեքստում" անվանակարգում առաջին մրցանակի (800 000 դրամ) արժանացավ քաղաքական գիտությունների դոկտոր, "Կովկաս" ինստիտուտի փոխտնօրեն, Սերգեյ Մինասյանը "Զսպումը ղարաբաղյան հակամարտությունում" աշխատանքի համար:

"Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները" անվանակարգում երկրորդ մրցանակի (500 000 դրամ) արժանացավ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը "Հայաստան-Իրան հարաբերությունները Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո (1991-2014թթ.)" աշխատանքի համար:

"Հայաստանի Հանրապետության պաշտպանության խնդիրը որպես համազգային միասնության առանցքային արժեք և առաջնահերթություն" անվանակարգում երկրորդ մրցանակի (500 000 դրամ) արժանացավ բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:

"Հայաստանի Հանրապետությունը և 21-րդ դարի մարտահրավերները" անվանակարգում երրորդ մրցանակի (300 000 դրամ) արժանացավ պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանը "Էներգետիկ անվտանգությունը և աշխարհաքաղաքական մարտահրավերները Կովկաս-կասպյան տարածաշրջանում" աշխատանքի համար:
«Հայաստանի և համայն հայության անելիքները Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման, հատուցման հասնելու խնդրում» անվանակարգում խրախուսական մրցանակի (200 000 դրամ) արժանացավ պատմական գիտությունների թեկնածու Արտակ Շաքարյանը "Փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին: Ուղեցույց երիտասարդ դեսպանին" աշխատանքի համար:

Մրցույթը հայտարարվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից: Այն նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:

Մրցույթին ներկայացված աշխատանքներն արտացոլում են 21-րդ դարի մարտահրավերների պայմաններում համազգային շահերի շուրջ հայության տարբեր հատվածների համախմբման համար անհրաժեշտ խնդիրների վերլուծությունը ու դրանց լուծման եղանակների գիտական հիմնավորումները, ՀՀ պաշտպանության խնդիրը, որպես համազգային միասնության առանցքային արժեք ու առաջնահերթություն:

Մրցույթին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի 9 գիտնականներ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
29.12.2016թ.

News

Publications in Press

Հայ հնագետների հայտնագործությունները արմատապես փոխում են մինչ այժմ գոյություն ունեցող տեսությունները մարդկության առաջացման և աշխարհագրության խնդրում
blog.168.am
01.09.2017






This site has been visited
2 065 006
times since 01.01.2005


ipv6 ready





Last Update: 11:58:02 23/01/2017

Website supported by Academical Scientific Research Computer Network of Armenia, 1998-2017. For any suggestions write to webmaster[at]sci.am