add to favorites   make starting page   
 english   armenian   russian
SEARCH THE SITE
April 23, 2017
Գլխավոր
Գլխավոր էջ
Ակադեմիայի մասին
Կազմակերպություններ
Նախագահության անդամներ
Անդամներ
ԳԶ հիմնադրամ
ՀՈւՖՀ հիմնադրամ
Կապ մեզ հետ
Տեղեկատվություն
Կոնֆերանսներ
Հայտարարությունների պահոց
Հրապարակում ներ մամուլում (պահոց)
Նորություններ
Փաստաթղթեր
Լուսանկարներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
«Գիտություն» թերթ
Lindau Nobel Laureate Meeting
Վեբ աղբյուրներ
ՀՀ ԳԱԱ վեբ ռեսուրսները
Ակադեմիաներ
Ֆոնդեր
EU H2020 NIP
Համալսարաններ
Կազմակերպություններ
ASNET-AM ՀՀ ԳԱԱ - կոմպյուտերային ցանց
Հիմնարար գիտական գրադարան
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն
Հայաստան
Հայաստանի ակնարկ


«Գիտություն» թերթ
N305
Ապրիլ 2017







Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք

Հնագիտության և ագգագրության ինստիտուտ

Հիմնադրման տարեթիվ` 1959
Մասնագիտացում` Հնագիտություն, ազգագրություն, բանահյուսություն, էթնոսոցիոլոգիա, մարդաբանություն, վիմագրություն
Տնօրեն` ՀՀ ԳԱԱ թղթ.անդամ Պավել Սեդրակի Ավետիսյան
Հասցե` Երևան 0025, Չարենցի փ©, 15
Հեռախոս` (+374 10) 556896
Ֆաքս` (+374 10) 556896
Էլ. փոստ` info [ at ] iae.am
URL` http://iae.am/

Գործունեության հիմնական ոլորտները

  • հնագիտություն
  • վիմագրություն
  • ազգագրություն
  • ազգաբանություն
  • էթնոսոցիոլոգիա
  • բանահյուսություն
  • ֆիզիկական մարդաբանություն


  • Հիմնական արդյունքներ

  • Ձևավորվել է հայոց նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության հայկական դպրոց:
  • Ձևավորվել և համալրվել է Հայաստանի նյութական և հոգևոր մշակույթի, հնագույն և հին շրջանների պատմության ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը:
  • Բացահայտվել և նկարագրվել են քարի դարի, մ.թ.ա. VII-I հազ. հնագիտական մշակույթները, հնագույն հասարակությունների զարգացման օրինաչափությունները, վաղ պետական կազմավորումների հնագիտական դրսևորումները, անտիկ և քրիստոնեական Հայաստանի նյութական և հոգևոր մշակույթի բազմաշերտ դրսևորումները:
  • Պեղվել և ուսումնասիրվել են նեոլիթ-բրոնզեդարյան, Վանի թագավորության, հելլենիստական, անտիկ շրջանների, միջնադարյան հարյուրավոր հուշարձաններ:
  • Հավաքվել, վերծանվել և մեկնաբանվել են Հայկական լեռնաշխարհի և գաղթօջախների հարյուրավոր վիմագիր արձանագրություններ:
  • Ուսումնասիրվել են հայոց տնտեսական կենցաղն ու սովորույթները, նյութական և հոգևոր մշակույթի ազգագրական դրսևորումները, ավանդական և ժամանակակից հասարակական հարաբերությունները, ժողովրդական փոխադրամիջոցները, հավատալիքները, ծեսերն ու պաշտամունքը:
  • Գրառվել, ուսումնասիրվել և հրատարակվել են բանահյուսական տարբեր ժանրերի մեծաքանակ նյութեր: Հիմնարար ուսումնասիրություններ են կատարվել հայ առասպելաբանության, վիպական բանահյուսության ոլորտներում:
  • Հրատարակվել են "Հնագիտական պեղումները Հայաստանում" (23 հատոր), "Հայաստանի հնագիտական հուշարձանները" (21 հատոր), "Դիվան հայ վիմագրության" (9 հատոր), "Հայ ժողովրդական հեքիաթներ" (17 հատոր), "Հայ ազգագրություն և բանահյուսություն" (26 հատոր) մատենաշարերը և բազմաթիվ մենագրություններ:


  • Հայտարարություններ


    IncoNet EaP Plus նախագծի շրջանակներում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ Horizon2020 ծրագրի հետ կապված բրոքերի միջոցառումներին, ինչպես նաև, Horizon2020 ծրագրի թեմատիկ մրցույթներին ուղղված նախագծերի առաջարկների մշակման նպատակով, նախապատրաստական հանդիպումներին մասնակցելու համար


    ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը 2017թ. մայիսի 5-ին Երևանում կազմակեպում է հանրապետական գիտական նստաշրջան` նվիրված Պերճ Պռոշյանի ծննդյան 180-ամյակին


    ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2017թ. հուլիսի 5-ին Երևանում կազմակերպում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հ.Բարթիկյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողով


    ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2017թ. հուլիսի 7-ից 9-ը Աղվերանում կազմակերպում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների XXXVIII գիտական նստաշրջանը


    2017թ. սեպտեմբերի 18-22-ը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Վ.Ա.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը անց են կացնում Բյուրականում "Աստղառաջացում և աստղառաջացման տիրույթներ" միջազգային գիտաժողով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.bao.am կայքում


    2017թ. սեպտեմբերի 19-22-ը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Աշտարակում անց են կացնում “Լազերային Ֆիզիկա - 2017” ավանդական միջազգային գիտաժողովը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://ipr.sci.am/lp/ կայքում


    2017թ. սեպտեմբերի 25-28-ը ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում "Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ` CSIT-2017" 11-րդ միջազգային գիտաժողով (Երևան Հայաստան): Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.csit.am կայքում


    2017թ. սեպտեմբերի 25-ից 29-ը ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը Երևանում կազմակերպում են "Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ" V միջազգային գիտաժողովը


    ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային և բջջային կենսաբանության ինստիտուտը 2017թ. սեպտեմբերին կազմակերպում է երիտասարդ գիտնականների միջազգային դպրոց “Տեր-մանրէ փոխազդեցությունների մոլեկուլային և բջջային հիմունքներ. իմունագենոմիկա” թեմայով


    2017 թ. հոկտեմբերի 2-6-ը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը, ՀՀ կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեն, Կիրառական և տեսական մեխանիկայի ռուսական ազգային կոմիտեն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը անց են կացնում "Հոծ միջավայրի մեխանիկայի արդի պրոբլեմները" 5-րդ միջազգային գիտաժողով (Գորիս, Հայաստան): Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.mechins.sci.am կայքում:


    ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը 2017թ. դեկտեմբերի 14-ից 15-ը Երևանում կազմակերպում է Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական նստաշրջան



    Հրապարակում ներ մամուլում





    Այս կայքը հաճախել են
    1 184 717
    անգամ սկսած 01.01.2005թ.


    ipv6 ready


    Վերջին թարմացումը` 14:23:32 20/04/2017

    Website supported by Academical Scientific Research Computer Network of Armenia, 1998-2017. For any suggestions write to webmaster[at]sci.am