add to favorites   make starting page   
 english   armenian   russian
SEARCH THE SITE
April 23, 2017
Գլխավոր
Գլխավոր էջ
Ակադեմիայի մասին
Կազմակերպություններ
Նախագահության անդամներ
Անդամներ
ԳԶ հիմնադրամ
ՀՈւՖՀ հիմնադրամ
Կապ մեզ հետ
Տեղեկատվություն
Կոնֆերանսներ
Հայտարարությունների պահոց
Հրապարակում ներ մամուլում (պահոց)
Նորություններ
Փաստաթղթեր
Լուսանկարներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
«Գիտություն» թերթ
Lindau Nobel Laureate Meeting
Վեբ աղբյուրներ
ՀՀ ԳԱԱ վեբ ռեսուրսները
Ակադեմիաներ
Ֆոնդեր
EU H2020 NIP
Համալսարաններ
Կազմակերպություններ
ASNET-AM ՀՀ ԳԱԱ - կոմպյուտերային ցանց
Հիմնարար գիտական գրադարան
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն
Հայաստան
Հայաստանի ակնարկ


«Գիտություն» թերթ
N305
Ապրիլ 2017







Բնական գիտությունների բաժանմունք

Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ

Հիմնադրման տարեթիվ` 1947
Մասնագիտացում` Հիդրոպոնիկա, կենսատեխնոլոգիա
Տնօրեն` կ.գ.թ. Խաչատուր Ստեփանի Մայրապետյան
Հասցե` Երևան, 0082, Նորագյուղ 108
Հեռախոս` (+374 10) 565162, 563015
Ֆաքս` (+374 10) 565590
Էլ. փոստ` hydrop [ at ] netsys.am

Ընդհանուր տվյալներ

Ինստիտուտն ունի հետևյալ կառուցվածքը.
  • Բույսերի սննդառության և արդյունավետության լաբորատորիա
  • Հյուսվածքային մշակույթի լաբորատորիա
  • Ռադիացիոն ագրոքիմիայի լաբորատորիա
  • Հիդրոպոնիկական փորձարարական կայան
  • Էջմիածնի գիտա-արդյունաբերական հիդրոպոնիկական բազա-“Դարման” ՍՊԸ

  • Գործունեության հիմնական ոլորտները

    Արդյունաբերական եղանակով բույսերի անհող արտադրություն, որի հիմնական ուղղություններն են.
  • Մի շարք արժեքավոր, փոքրածավալ, հազվագյուտ և անհետացող դեղատու, եթերայուղատու, ներկատու և ծառաթփային մշակաբույսերի հիդրոպոնիկ աճեցման գիտական հիմունքների և արտադրության կենսատեխնոլոգիայի մշակում:
  • Ուսումնասիրվող մշակաբույսերի ֆիզիոլոգիական /ջրային ռեժիմ, ֆոտոսինթեզի և տրանսպիրացիայի ինտենսիվություն և արդյունավետություն, ֆոտոսինթեզող գունանյութերի պարունակություն և այլն/, կենսաքիմիական և դեղաքիմիական /կենսաբանորեն ակտիվ և երկրորդային ծագում ունեցող միացությունների կենսասինթեզը և այլն/ և ռադիոքիմիական /բնական և արհեստական ռադիոնուկլիդների ու ծանր մետաղների պարունակություն/ և այլ առանձնահատկությունների համակողմանի ուսումնասիրում անհող մշակույթի պայմաններում:
  • Միկրոկլոնալ և հիդրոպոնիկ համակցված եղանակով գյուղատնտեսական և այլ արժեքավոր բույսերի /հինա, բասմա, մեխակ, խորդենի, լոշտակ/ տնկանյութի արտադրության կենսատեխնոլոգիաների մշակում:
  • Պոլիմերային թաղանթի /,ջրաշիթային հիդրոպոնիկա,/ կիրառմամբ նոր համակարգի մշակում, որն առաջին անգամ է օգտագործվում հիդրոպոնիկայում և 5-6 անգամ էժանացնում է 1 հա հիդրոպոնիկումի կառուցման ծախսերը:
  • Արժեքավոր ադապտագեն հատկություններով օժտված, հազվագյուտ և անհետացող դեղաբույսերի Հայաստան ներմուծման և հիդրոպոնիկայի պայմաններում ուսումնասիրման աշխատանքներ:

  • Հիմնական արդյունքներ

    Մշակված և պատրաստ են ներդրման մի շարք /շուրջ 40/ թանկարժեք և փոքրատոննաժ մշակաբույսերի անհող արտադրության կենսատեխնոլոգիաները, համակող¬անիորեն հետազոտված են նրանց արդյունավետության բարձրացման ֆիզիոլոգա-կենսաքիմիական և ագրոքիմիական հիմունքները, դուրս են բերվել որոշ դեղատու /առյուծագի, երիցուկ, կատվալեզու և այլն/, եթերայուղատու /դաղձ, կիտրոնային սորգո և այլն/ և ներկատու /հինա,բասմա/ մշակաբույսերի արդյունավետության մաթեմատիկական մոդելները: Բազմամյա ուսումնասիրությունները ապացուցել են արմատային սնուցման և արտաքին միջավայրի գործոնների կագավորվող պայմաններում բույսերի հիդրոպոնիկ արտադրության բարձր արդյունավետությունը: Ջրի, սննդանյութերի և օդի օպտիմալ և միաժամանակյա անխափան մատակարարման պայմաններում բույսերում տեղի են ունենում որոշ ֆիզիոլոգա-անատոմիական և կենսաքիմիական փոփոխություններ, մեծանում է ֆոտոսինթեզի արդյունավետությունը, ֆոտոսինթետիկ գունանյութերի, վիտամինների, եթերայուղերի, ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի պարունակությունը: Այս նոր պայմաններում հիդրոպոնիկ բույսերը աչքի են ընկնում բարձր արդյունավետությամբ՝ էկոլոգիապես մաքուր ու որակյալ բուսահումքի կուտակմամբ, սովորական երկրագործության համեմատությամբ միավոր մակերեսից 3-5 անգամ ավելանում է նրանց բերքատվությունը, զգալիորեն /40-50%/ կրճատվում է ջրի և աշխատանքային ծախսերը 1տ բերքի վրա, մեծանում է արեգակնային էներգիայի օգտակար գործողության գործակիցը /ՕԳԳ/, իսպառ վերանում են ծանր և աշխատատար մի շարք աշխատանքներ:

    Միջազգային գործունեություն

    Ինստիտուտը միջազգային լայն կապերի մեջ է “Բույսերի անհող մշակույթի միջազգային միության” /Հոլանդիա/, Ամերիկայի հիդրոպոնիկայի միության, ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական հետազոտական սերվիզի, Ազգային կլոնալ սաղմնապլազմային շտեմարանի, “Այգեգործական գիտությունների միջազգային միության” /Բելգիա/, Եվրոպայի բանջարեղենի հետազոտության և մշակումների կենտրոնի /Բելգիա/, Այգեգործության տեսչության Բեռլինի Հումբոլդի համալսարանի, Մյունխենի տեխնիկական և Արգենտինայի պետական բժշկական համալսարանների, Իսրայելի Տեխնոլոգիական քոլեջի, ՌԴ ԳԱ Բույսերի ֆիզիոլոգիայի /Մոսկվա/, Բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի /ք. Իրկուտսկ/, Պարազիտոլոգիայի, Դեղատու և արոմատիկ բույսերի, Ագրոֆիզիկայի, Սիմֆերոպոլի Եթերայուղատու և դեղատու բույսերի, Տաջիկստանի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենետիկայի ինստիտուտների, Իրկուտսկի Բուսաբանական այգու հետ և այլն:

    Հավելյալ տեղեկություններ

    Ինստիտուտի Էջմիածնի գիտա-արդյունաբերական հիդրոպոնիկական բազայի հիման վրա ստեղծվել է ,,Դարման,, ՍՊԸ-ն, որտեղ ներդրվում են ինստիտուտում մշակված հիդրոպոնիկ կենսատեխնոլոգիաները՝ թանկարժեք, հազվագյուտ և մեծ պահանջարկ ունեցող դեղատու, եթերայուղատու, ներկատու, տեխնիկական և այլ մշակաբույսերի անհող արտադրության ուղղությամբ: Տարեկան արտադրական հզորությունը` չոր բուսահումքի հաշվով, կազմում է շուրջ 40-50 տոննա: Դ ե ղ ա բ ու յ ս ե ր ա/ բուժիչ թեյեր /դաղձ բժշկական-Mentha L., կատվադաղձ-Nepeta L., պատրինջ-Melissa L. և այլն/, տարեկան 40-50 տ` չոր դեղահումքի հաշվով; բ/ թուրմեր /առյուծագի-Leonorus L., կատվալեզու-Bidens L., եղեսպակ-Salvia L. և այլն/, տարեկան 30-40 տ` չոր դեղահումքի հաշվով; գ/ դեղահյութեր /կալանխոե-Kalanchoe Lam., ալոէ- Aloe Mill. և այլն/, տարեկան 200-250 տ` վերերկրյա թարմ զանգվածի հաշվով: Այս ոլորտում ակնկալում ենք հանագործակցություն /պատվերի ձևով/ ՀՀ Առողջապահության նախարարության հետ: Բ ու ր ու մ ն ա վ ե տ և հ ա մ ե մ ու ն ք ա յ ի ն բ ու յ ս ե ր /կիտրոնային սորգո-Cymbopogon citratus Stapf., անիս-Pimpinella anisum L., քեմոն-Foeniculum vulgare Mill., բուրումնավետ ռեհան-Ocimum basilicum L., կիտրոնային ռեհան-Ocimum basilicum Hochst. var. citroli, համեմ-Coriandrum L., ծիթրոն-Satureja L. և այլն/, տարեկան 40-50 տ` չոր հումքի հաշվով: Այս ոլորտում ակնկալում ենք հանագործակցություն /պատվերի ձևով /ՀՀ Գյուղատնտեսության նախարարության /սննդարդյունաբերության վարչության/ հետ: Ն ե ր կ ա տ ու բ ու յ ս ե ր /հինա-Lawsonia L. և բասմա-Indigofera/, տարեկան 8-10 տ` չոր տերևի /տերևափոշու/ հաշվով: Այս ոլորտում ակնկալում ենք հանագործակցություն /պատվերի ձևով/ ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ: Ծ ա ռ ա թ փ ա տ ե ս ա կ ն ե ր ի տ ն կ ի ն ե ր ա/ ծառատեսակներ /կաղնի-Quercus L., սոսի-Platanus L., գլեդիչիա-Gleditschia L., կենսածառ-Thuja L., սոճի-Pinus L. և այլն/` 200000 – 800000 հատ, 2-3 տարվա ընթացքում; բ/ թփատեսակներ /սրնգենի-Ligustrum L., ճապկի-Cornus L., ասպիրակ-Spiraea L., ֆորզիցիա-Forsythia L., հասմիկ-Jasminum L. և այլն/` տարեկան 1,2 – 2,0 մլն հատ: Այս ոլորտում ակնկալում ենք հանագործակցություն /պատվերի ձևով/ ՀՀ Բնապահպանության նախարարության հետ: Խ ա ղ ո ղ ի ա ր մ ա տ ա կ ա լ ն ե ր /այդ թվում` նաև հազվագյուտ և դժվար արմատակալվող սորտերի/` տարեկան 700 000 - 800 000 հատ: Այս ոլորտում ակնկալում ենք հանագործակցություն /պատվերի ձևով/ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հետ: Գ ա յ լ ո ւ կ – Humulus L./ տեղական, ամերիկյան և գերմանական սորտեր /տարեկան 25-30 տ` չոր կոների հաշվով: Այս ոլորտում ակնկալում ենք հանագործակցություն /պատվերի ձևով/ “Երևանյան գարեջուր” ՓԲԸ և ”Աբովյանի գարեջրագործարան” ԲԲԸ հետ: Հ ի դ ր ո պ ո ն ի կ տ ի պ ա յ ի ն /մ ո դ ու լ ա յ ի ն/ տ ն տ ե ս ու թ յ ա ն կ ազ մ ա կ ե ր պ ու մ /10հա մակերեսով/ Արարատյան դաշտի աղուտ, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում չօգտագործվող այլ հողատարածքների վրա /քարքարուտներ, ավազուտներ, բաց հանքեր և այլն/` պտղատու ծառատեսակների /դեղձենի, սալորենի, կեռասենի, բալենի և այլն/ անհող աճեցման նպատակով, ինստիտուտում մշակված նորագույն` ջրաշիթային հիդրոպոնիկայի եղանակով: Այս ոլորտում ակնկալում ենք հանագործակցություն ՀՀ Գյուղատնտեսության և Բնապահպանության նախարարությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների ու ֆերմերների հետ:

    Հայտարարություններ


    IncoNet EaP Plus նախագծի շրջանակներում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ Horizon2020 ծրագրի հետ կապված բրոքերի միջոցառումներին, ինչպես նաև, Horizon2020 ծրագրի թեմատիկ մրցույթներին ուղղված նախագծերի առաջարկների մշակման նպատակով, նախապատրաստական հանդիպումներին մասնակցելու համար


    ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը 2017թ. մայիսի 5-ին Երևանում կազմակեպում է հանրապետական գիտական նստաշրջան` նվիրված Պերճ Պռոշյանի ծննդյան 180-ամյակին


    ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2017թ. հուլիսի 5-ին Երևանում կազմակերպում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հ.Բարթիկյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողով


    ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2017թ. հուլիսի 7-ից 9-ը Աղվերանում կազմակերպում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների XXXVIII գիտական նստաշրջանը


    2017թ. սեպտեմբերի 18-22-ը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Վ.Ա.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը անց են կացնում Բյուրականում "Աստղառաջացում և աստղառաջացման տիրույթներ" միջազգային գիտաժողով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.bao.am կայքում


    2017թ. սեպտեմբերի 19-22-ը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Աշտարակում անց են կացնում “Լազերային Ֆիզիկա - 2017” ավանդական միջազգային գիտաժողովը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://ipr.sci.am/lp/ կայքում


    2017թ. սեպտեմբերի 25-28-ը ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում "Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ` CSIT-2017" 11-րդ միջազգային գիտաժողով (Երևան Հայաստան): Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.csit.am կայքում


    2017թ. սեպտեմբերի 25-ից 29-ը ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը Երևանում կազմակերպում են "Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ" V միջազգային գիտաժողովը


    ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային և բջջային կենսաբանության ինստիտուտը 2017թ. սեպտեմբերին կազմակերպում է երիտասարդ գիտնականների միջազգային դպրոց “Տեր-մանրէ փոխազդեցությունների մոլեկուլային և բջջային հիմունքներ. իմունագենոմիկա” թեմայով


    2017 թ. հոկտեմբերի 2-6-ը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը, ՀՀ կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեն, Կիրառական և տեսական մեխանիկայի ռուսական ազգային կոմիտեն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը անց են կացնում "Հոծ միջավայրի մեխանիկայի արդի պրոբլեմները" 5-րդ միջազգային գիտաժողով (Գորիս, Հայաստան): Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.mechins.sci.am կայքում:


    ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը 2017թ. դեկտեմբերի 14-ից 15-ը Երևանում կազմակերպում է Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական նստաշրջան



    Հրապարակում ներ մամուլում





    Այս կայքը հաճախել են
    1 184 712
    անգամ սկսած 01.01.2005թ.


    ipv6 ready


    Վերջին թարմացումը` 14:23:32 20/04/2017

    Website supported by Academical Scientific Research Computer Network of Armenia, 1998-2017. For any suggestions write to webmaster[at]sci.am