National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Главная страница Об Академии Организации Члены Связь с нами
Газета "Гитутюн"
N313 Декабрь 2017г.
N313
Структура
Отделения
Члены президиума
Документы
Новости
Конференции
Все публикации в прессе
Все объявления
Фотогаллерея
Газета "Гитутюн"
Фонды
Юбилеи
Публикации
Веб ресурсы
Другие академии
Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Новости
02/10/2017
Սննդի անվտանգությունը` հայ և իտալացի գիտնականների ուշադրության կենտրոնում

   Սույն թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլիին և Իտալիայի Տուշայի համալսարանի դասախոսապրոֆեսորական պատվիրակությանը:  Տուշայի համալսարանի պրորֆեսորները ժամանել են Հայաստան` դասախոսություններ կարդալու ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում ֆունկցիոնալ սննդամթերք, ճշգրիտ գյուղատնտեսություն, գեովիճակագրություն և այլ թեմաների վերաբերյալ:

20171002-1.jpg
    Ողջունելով հյուրերին` ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Իտալիայի Հանրապետությունը Եվրոպայի այն երկրներից է, որի հետ մենք ունենք բազմակողմանի համագործակցության ծրագրեր ֆիզիկայի, բնական գիտությունների, հայագիտության ասպարեզներում: «Էրազմուս+»  ծրագրի շրջանակներում մեր համագործակցությունը սկսվել է դեռևս 2010թ-ից: Մենք աշխատում ենք, որպեսզի մեր կրթական ծրագրերը լինեն այնպիսին, որ կադրերի ստացած գիտելիքները համապատասխանեն ժամանակակից պահանջներին: Այդ կապակցությամբ շատ ենք կարևորում Տուշայի համալսարանի պրոֆեսորների այցը և նրանց դասախոսությունները»:

20171002-2.jpg
   Հանդիպման մասնակիցներին ողջունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին: «Մենք ուրախ ենք, որ Տուշայի համալսարանն այդքան ակտիվ մասնակցություն ունի Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես, սննդի անվտանգությանը, սննդի որակին վերաբերող հարցերում մենք մեծ փորձ ունենք, որով կարող ենք կիսվել: Այս ոլորտն, իսկապես, զարգացած է Իտալիայում: Հայաստանը միշտ հայտնի է եղել իր սնունդով, սննդի արտադրությամբ: Բայց քանի որ  Հայաստանը փորձում է արտահանել իր սնունդը եվրասիական և եվրոպական շուկաներ, այս հարցը ավելի առաջնային կարևորություն է ստանում, և «Էրազմուս +» ծրագրի շնորհիվ մենք հնարավորություն ունենք շարունակել մեր համագործակցությունը և փորձի փոխանակումը»:
   Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Էրազմուս+ KA107» ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները, հետագա անելիքները:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   02.10.2017թ.

Последние объявления
Публикации в прессе
18/01/2018
Նոր համաձայնագիր՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ
scs.am
18/01/2018
Կեղծարարությունը փաստերին չի դիմանում
hhpress.am
17/01/2018
Գիտատեխնիկական ոլորտում ամրապնդվում է միջազգային համագործակցությունը
edu.am
27/12/2017
Գիտական հաջողությունների տարի
hhpress.am
18/12/2017
Գիտության ֆինանսավորումը միշտ պետք է ավելացնել, բայց ոչ երբեք պակասեցնել. Ջոն Կարապետյան
ankakh.com
18/12/2017
Հուսալի գործընկեր, միջազգային մեդիա-դաշտում ՀՀ-ի խոսափող. մտավորականները շնորհավորում են «Արմենպրես»-ի 99 ամյակը
armenpress.am
с 01.01.2005г. сайт посещался
1 376 920

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  16:53, 19/01/2018 наверх
Главная страница - Об Академии - Организации - Члены - Связь с нами - Структура - Отделения
Члены президиума - Документы - Новости - Конференции - Все публикации в прессе
Все объявления - Фотогаллерея - Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации
Веб ресурсы - Другие академии - Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2018, Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компютерной сетью Армении (ASNET-AM)
Для вопросов и предложений можете писать на эл. адрес webmaster {[ at ]} sci.am