National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N313 Դեկտեմբեր 2017թ.
N313
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Նորություններ
Գիտաժողովներ
Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները
Լուսանկարներ
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ Ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
20/09/2017
ՀՀ ԳԱԱ-ում կնշեն վաստակաշատ պատմաբան ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի 90-ամյա հոբելյանը

    Սեպտեմբերի 22-ին լրանում է վաստակաշատ պատմաբան, հայագիտության բնագավառի ճանաչված կազմակերպիչ, գիտության վաստակավոր գործիչ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի 90-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ սույն թվականի սեպտեմբերի 22-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ հանդիսավոր նիստ: Ողջույնի ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը հանդես կգա  «Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի կյանքն ու գիտական գործունեությունը» թեմայով զեկուցմամբ: Ելույթներին կհաջորդի «Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյան-90» (նյութերի ժողովածու, Եր., 2017), «Բարխուդարյան Վ.Բ., Ֆեոդալական հողատիրությունը Հայաստանում 9-11-րդ դդ.» (Եր., 2017) գրքերի շնորհանդեսը:

VBarkhudaryan_fb.jpg
    Այնուհետև ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում կցուցադրվի «Մի կյանքի պատմություն. Վլադիմիր Բարխուդարյան» ֆիլմը, որից հետո կմեկնարկի Վլադիմիր Բարխուդարյանի հոբելյանին նվիրված գիտաժողով:  Վլադիմիր Բարխուդարյանը ծնվել է 1927 թ. սեպտեմբերի 22-ին` Վրաստանի Մառնեուլի շրջանի Աղքյորփի հայկական գյուղում, ծառայողի ընտանիքում: 1950թ. նա հաջողությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում ասպիրանտական ուսումնառության տարիներին Վլադիմիր Բարխուդարյանը ակադեմիկոս Սուրեն Երեմյանի ղեկավարությամբ մասնագիտացել է Հայաստանի միջնադարյան պատմության հարցերում: 

    Վլադիմիր Բարխուդարյանն առաջին աշխատանքային փորձը ստացել է Հայաստանի պատմության պետական թանգարանում` որպես կրտսեր գիտական աշխատող (1955-1958թթ.): 1958թ. աշխատանքի է անցել  ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում`որպես կրտսեր (1958-1959թթ.), այնուհետև` ավագ գիտաշխատող (1963-1967թթ.), գիտքարտուղար (1959-1963թթ.), փոխտնօրեն (1967-1990թթ.): 1990 թ. նա աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ նախագահությունում` որպես ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար (1990-2000թթ.), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս-քարտուղար (2000-2005թթ.), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, հումանիտար  գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2005-2006), ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2006-2011թթ.), ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական (2011-2017թ.):
    Վլադիմիր Բարխուդարյանն առաջին մասնագետներից էր, որ, գիտակցելով գաղթավայրերի պատմության հետազոտության կարևորությունը, դարձավ այդ ուղղության համակարգված ու գիտական նորովի ուսումնասիրության սկզբնավորողներից մեկը: Նա «Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն» (հ.1-2, Երևան, 1967թ., 1985թ.) մենագրության մեջ աղբյուրագիտական հարուստ հենքով լուսաբանել է հայկական գաղութի տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային պատմությունը: Վլադիմիր Բարխուդարյանի` Պատմության ինստիտուտի «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժնի ղեկավարության ներքո ստեղծվել են հայ գաղթավայրերի պատմությանը նվիրված մի շարք հոդվածների ժողովածուներ` «Հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի պատմությունից», «Հայ ազատագրական շարժումները և հայկական գաղթավայրերը 16-18-րդ դարերում» (1985թ.), «Էջեր հայ գաղթավայրերի պատմության» (1996թ.): 

    Հայաստանի անկախացումից հետո Վլադիմիր Բարխուդարյանը լուրջ ներդրում է ունեցել դպրոցներում պատմության դասագրքերի ստեղծման գործում: Նրա խմբագրությամբ լույս է տեսել հայ ժողովրդի ամբողջական պատմությունն ընդգրկող չորս դասագիրք: 
    Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ Պատմության, Հնագիտության և ազգագրության ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի և այլ հաստատությունների գիտական խորհուրդների անդամ և գործուն մասնակցություն է ունեցել դրանց աշխատանքներին: 
    Վլադիմիր Բարխուդարյանն առանձնակի ջերմությամբ ու եռանդով է մասնակցել Հայոց եկեղեցու հոգևոր ու գիտամշակութային կյանքին: Նա երկար տարիներ եղել է Բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ: Ակտիվ մասնակցություն է ունեցել Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատան կայացմանը: 

    Վլադիմիր Բարխուդարյանն արժանացել է բազմաթիվ պարգևների` ԽՍՀՄ  Պատվո նշան, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ շքանշաններ, ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ:
Վլադիմիր Բարխուդարյանը կյանքից հեռացավ 2017թ-ի գարնանը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
20.09.2017թ.

Վերջին հայտարարություններ
Հրապարակումներ մամուլում
18/01/2018
Նոր համաձայնագիր՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ
scs.am
18/01/2018
Կեղծարարությունը փաստերին չի դիմանում
hhpress.am
17/01/2018
Գիտատեխնիկական ոլորտում ամրապնդվում է միջազգային համագործակցությունը
edu.am
27/12/2017
Գիտական հաջողությունների տարի
hhpress.am
18/12/2017
Գիտության ֆինանսավորումը միշտ պետք է ավելացնել, բայց ոչ երբեք պակասեցնել. Ջոն Կարապետյան
ankakh.com
18/12/2017
Հուսալի գործընկեր, միջազգային մեդիա-դաշտում ՀՀ-ի խոսափող. մտավորականները շնորհավորում են «Արմենպրես»-ի 99 ամյակը
armenpress.am
Կայքը հաճախել են
1 377 081

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ լոգոտիպ (սև, կապույտ)
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:53, 19/01/2018 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Նորություններ - Գիտաժողովներ - Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները - Լուսանկարներ - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ
Վեբ Ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2018, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM)
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք գրել webmaster {[ at ]} sci.am էլ փոստին: