National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
General Page About Academy Organisations Members Contact us
"Gitutyun" newspaper
N311 October 2017
N311
Structure
Divisions
Presidium Members
Documents
News
Conferences
All Publications in Press
All Announcements
Photogallery
"Gitutyun" newspaper
Funds
Anniversaries
Publications
Web Resources
Other Academies
Universities
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
19/09/2017
Ստորագրվեց համագործակցության Համաձայնագիր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի միջև

    Սույն թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահ Վան Վեյգուանը ստորագրեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի միջև համագործակցության մասին Համաձայնագիր: Ստորագրվեց նաև Համաձայնագիր Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի միջև Երևանի պետական համալսարանում Չինաստանի հետազոտությունների կենտրոնի ստեղծման մասին:

20170918-1.jpg

    «Մենք ուրախ են հանդիպել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում: Մեր նպատակն է գիտական  կապեր հաստատել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի հետ: Այս ստորագրովող փաստաթղթերը խթան կհանդիսանան այդ կապերի զարգացման համար: Ես հրավիրում եմ ՀՀ ԳԱԱ նախագահին և ԵՊՀ ռեկտորին այցելել Չինաստան»,- իր խոսքում ասաց Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահ Վան Վեյգուանը:
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ողջունեց չինական կողմի հետ գիտական կապերի խորացման այս հնարավորությունը: «Համաձայնագիրը, որ մենք ստորագրում ենք, կդառնա այն փաստաթուղթը, որով շահագրգռված ենք և մենք, և չինական կողմը»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

2.jpg

     ՀՀ ԳԱԱ-ի հետ կնքված Համաձայնագրով նախատեսվում է` գիտնականների փոխանակում, համատեղ գիտահետազոտական աշխատանքներ,  դասախոսություններ և գիտաժողովներ, գրքերի և գիտական հանդեսների փոխանակում, գիտահետազոտական արդյունքների համատեղ հրապարակումներ:

 


3.jpg

    Ելույթներով և առաջարկություններով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ  ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:

    ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
    18.09.2017թ.

Latest Announcements
Publications in Press
14/11/2017
ԳԱԱ նախագահը` միանգամից դոկտոր դառնալու մասին
aravot.am
09/11/2017
Դժվարություն կունենանք առաջին 4 տարիներին. Ռադիկ Մարտիրոսյանը՝ տարկետման իրավունքի սահմանափակման մասին
tert.am
09/11/2017
Մեկի խնդիրների լուծումը մյուսի հաշվին չպետք է լինի. Ռադիկ Մարտիրոսյան
slaq.am
08/11/2017
Գիտնականների և մասնավոր հատվածի համագործակցության մշակույթը դեռ ձևավորված չէ. Գևորգ Վարդանյան
panorama.am
08/11/2017
Главный Объект Исследований - Грибы
golosarmenii.am
08/11/2017
«ԳԱԱ շենքը տաճար է, ո՞վ է տեսել եկեղեցին վաճառվի»
aravot.am
This site has been visited
1 330 200

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:28, 22/11/2017 Top
General Page - About Academy - Organisations - Members - Contact us - Structure - Divisions
Presidium Members - Documents - News - Conferences - All Publications in Press
All Announcements - Photogallery - "Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications
Web Resources - Other Academies - Universities
Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2017, All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am