National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N310 Սեպտեմբեր 2017թ.
N310
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Նորություններ
Գիտաժողովներ
Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները
Լուսանկարներ
Տեսանյութեր
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ Ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Ուղիղ միացում
Կայքի քարտեզ
Նորություններ
15/06/2017
Հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի` աշխարհահռչակ բուսաբան Արմեն Թախտաջյանի անունով անվանակոչմանը

Հունիսի 16-ին` ժամը 15:00-ին, ՀՀ  ԳԱԱ բուսաբանական ինստիտուտում (Աճառյան 1, Երևանի բուսաբանական այգի, ՀՀ  ԳԱԱ բուսաբանական ինստիտուտի նիստերի դահլիճ) տեղի կունենա հանդիսավոր արարողություն` նվիրված ՀՀ ԳԱԱ բուսաբանական ինստիտուտի` աշխարհահռչակ բուսաբան, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի անունով անվանակոչմանը: Ինստիտուտի անվանակոչումը հաստատված է ՀՀ կառավարության 2017 թ. մայիսի 4-ի որոշմամբ:
Արմեն Թախտաջյանը XX դարի ականավոր բուսաբան է, ֆիլոգենետիկ և էվոլյուցիոնիստ:
Արմեն Թախտաջյանը, դեռևս երիտասարդ տարիքում դառնալով Բուսաբանության ինստիտուտի տնօրեն, անմիջապես ձեռնամուխ եղավ բուսաբանական գիտության հիմնական ուղղությունների  ստեղծմանը և զարգացմանը։
Արմեն Թախտաջյանը հիմք դրեց «Հայաստանի ֆլորան» բազմահատորյակի ստեղծմանը, որն արդեն 11 հատոր ունի: Նա ստեղծեց հայ  բուսաբան կարգաբանների հզոր դպրոց, որտեղ ներկայումս աշխատում են մի քանի սերունդների ճանաչված մասնագետներ: ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի կարգաբանության բաժնում աշխատում են Թախտաջյանի աշակերտները:

20170615-1.jpg
Թախտաջյանի բուսական աշխարհի էվոլյուցիայի հետազատությունների արդյունքում ստեղծվեց բարձրակարգ բույսերի ինքնատիպ համակարգ, որի համար նա արժանացավ ԽԱՀՄ Կոմարովյան մրցանակի։
Մեծ է նաև Արմեն Թախտաջյանի գիտակազմակերպական գործունեությունը: Նա «Ботанический журнал» (Սանկտ-Պետերբուրգ) հանդեսի գլխավոր խմբագիրն էր, Հայկական աշխարհագրական ընկերության պրեզիդենտը, ԽՍՀՄ բուսաբանական ընկերության, Լոնդոնի Լինեյի ընկերության արտասահմանյան անդամ, Հնդկաստանի հնէաբուսաբանական ընկերության պատվավոր անդամ, ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի գիտությունների ակադեմիաների արտասահմանյան անդամ, «Լեոպոլդինա» գերմանական բնագիտության ակադեմիայի անդամ:
Բնական գիտությունների բնագավառում ունեցած բացառիկ նվաճումների, երկարամյա և արգասաբեր գիտական գործունեության համար ակադեմիկոս Թախտաջյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում:
2009 թվականին բնական գիտությունների բնագավառում ունեցած ակնառու նվաճումների, երկարամյա և բեղմնավոր գիտական գործունեության համար ակադեմիկոս Թախտաջյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
15.06.2017թ.

Վերջին հայտարարություններ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցությամբ, BSH նախագծի շրջանակներում հայտարարվել է դրամաշնորհային 3րդ մրցույթը՝ Horizon2020 ծրագրի հետ կապված բրոքերային միջոցառումներին, ինչպես նաև, Horizon2020 ծրագրի թեմատիկ մրցույթներին ուղղված նախագծերի առաջարկների մշակման նպատակով, նախապատրաստական հանդիպումներին մասնակցելու համար

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է 2017-2018 ուստարվա ընդունելություն

ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտը հայտարարում է 2017թ. ուս.տարվա 1-ին կիսամյակում (Սեպտեմբեր-Դեկտեմբեր) ամեն երեքշաբթի և հինգշաբթի ժամը 15.00-17.00-ը կայանալիք Հյուսվածքային ինժեներիայի գործնական դասընթացի սկիզբը

2017թ. սեպտեմբերի 21-23-ը ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտում (ք. Երևան, Նորագյուղ 108) տեղի կունենա «Բույսերի անհող (հիդրոպոնիկ) և հյուսվածքային in vitro մշակույթների ժամանակակից հիմնախնդիրները» 6-րդ միջազգային գիտաժողովը

2017թ. սեպտեմբերի 25-ից 29-ը ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը Երևանում կազմակերպում են «Քիմիայի և քիմիական տեխնոլոգիայի 5-րդ միջազգային գիտաժողովը»

2017թ. սեպտեմբերի 25-29-ը ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում "Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ` CSIT-2017" 11-րդ միջազգային գիտաժողովը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.csit.am կայքում

2017թ. սեպտեմբերի 27-29-ը Երևանում ՀՀ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Ֆաունայի կենսաբազմազանությունը և պահպանության խնդիրները» III Միջազգային գիտաժողովը

2017թ. սեպտեմբերի 28-30-ը Երևանում ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը կազմակերպում է «Կենսատեխնոլոգիա. գիտություն և պրակտիկա» երիտասարդ գիտնականների IV միջազգային գիտաժողովը

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը 2017թ. սեպտեմբերին կազմակերպում է երիտասարդ գիտնականների միջազգային դպրոց

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը 2017 թ. հոկտեմբերի 2-ից 5-ը Երևանում կազմակերպում է Հայ լեզվաբանությանը նվիրված XI միջազգային գիտաժողովը

2017 թ. հոկտեմբերի 2-7-ը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը, ՀՀ կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեն, Կիրառական և տեսական մեխանիկայի ռուսական ազգային կոմիտեն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը անց են կացնում «Topical Problems of Continuum Mechanics» 5-րդ միջազգային գիտաժողովը

2017թ. հոկտեմբերի 3-7-ը Հայկական քիմիական ընկերությունը և ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական Կենտրոնը Երևանում կազմակերպում են Հայկական քիմիական ընկերության ՀՔԱ-5 «Հիմնարար և կիրառական քիմիայի ակտուալ խնդիրները» (միջազգային մասնակցությամբ) 5-րդ գիտաժողովը

2017թ. հոկտեմբերի 8-ից 14-ը ՀՀ ԳԱԱ երկրաբանության գիտությունների ինստիտուտը Երևանում կազմակերպում է «Պերմ-Տրիասի սահմանի ընդհանրացված շերտագրության, կլիմայական, շրջակա միջավայրի և կենսաբազմազանության կտրուկ փոփոխությունները» V IGSP 630 դաշտային միջազգային սեմինարը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում` http: //www.geology.am/en/conference

2018թ. փետրվարին Թեհրանում կայանալու է Khwarizmi միջազգային մրցանակաբաշխությունը, որը կազմակերպում է Իրանի Իսլամական Հանրապետության Գիտության, հետազոտության և տեխնոլոգիայի նախարարության Իրանի գիտության և տեխնոլոգիայի հետազոտական կազմակերպությունը: Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017թ. հոկտեմբերի 10-ը գրանցվել և ներկայացնել պահանջվող փաստաթղթերն առցանց՝ http://khwarizmi.ir/fakia/ էլեկտրոնային հասցեով

2017թ. հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվ. կենսաքիմիայի ինստիտուտը և Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիան ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ կազմակերպում են «Հայ կանանց նվաճումները կենսաբանական գիտությունների ոլորտում» 2-րդ միջազգային գիտաժողովը

2017թ. հոկտեմբերի 16-22-ը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը Երևանում և Մեղրիում կազմակերպում են ավանդական

ՀՀ ԳԱԱ Հր. Բունիաթյանի անվ. կենսաքիմիայի ինստիտուտը հրավիրում է մասնակցելու ինստիտուտի հիմնադիր Հր. Բունիաթյանի 110-ամյակին նվիրված “Կենսաքիմիայի անցյալը, ներկան և ապագան” խորագրով երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովին, որը կկայանա նոյեմբերի 7-8, 2017թ., ք. Երևանում

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի նախաձեռնությամբ 2017 թ. նոյեմբերի 14-15-ը Երևանում կազմակերպվում է միջազգային գիտաժողով` նվիրված Վենետիկի Մխիթարյան միաբանության՝ Ս. Ղազար կղզում հասատվելու 300-ամյակին

2017 թ.-ի նոյեմբերի 28-30-ը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և և Սալֆորդի համալսարանը (Մեծ Բրիտանիա) Երևանում կազմակերպում են ՆԱՏՕ-ի կողմից ֆինանսավորվող միջազգային գիտաժողով «Ճառագայթման կենսամարկերները միջավայրում. ռիսկի գնահատման արդյունավետ միջոցներ» թեմայով

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը 2017թ. դեկտեմբերի 14-ից 15-ը Երևանում կազմակերպում է Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական նստաշրջան

Հրապարակումներ մամուլում
25/09/2017
ՀՀ ԳԱԱ-ում քննարկեցին գերհամակարգչային նորագույն տեխնոլոգիաներն ու պլատֆորմները
armenpress.am
25/09/2017
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2017) միջազգային գիտաժողովը
lragir.am
24/09/2017
Ստորագրվել է համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի համաձայնագիր
isec.am
12/09/2017
Շատ շփվեք գիտնականների հետ, հաստատ կշահեք. գիտնականի առաջարկը կառավարությանը
ankakh.com
11/09/2017
Բնության հատուկ պահպանվող նոր տարածք՝ Բյուրականում
mnp.am
05/09/2017
Հայաստանը չի կարող Հայաստան լինել առանց գիտության. Լենսեր Աղալովյան
ankakh.com
Կայքը հաճախել են
1 286 802

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ լոգոտիպ (սև, կապույտ)
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  18:54, 26/09/2017 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Նորություններ - Գիտաժողովներ - Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները - Լուսանկարներ - Տեսանյութեր - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ
Վեբ Ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Ուղիղ միացում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2017, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM)
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք գրել webmaster {[ at ]} sci.am էլ փոստին: