National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N314 Հունվար 2018թ.
N314
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Նորություններ
Գիտաժողովներ
Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները
Լուսանկարներ
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
15/11/2016
ՀՀ ԳԱԱ-ն խորացնում է համագործակցությունը Չինաստանի գիտական հաստատությունների հետ

Սույն թվականի նոյեմբերի 7-10-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատվիրակությունը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ այցելեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այցի շրջանակներում ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը մասնակցեց Պեկին քաղաքում կազմակերպված Ազգային գիտական կազմակերպությունների առաջին միջազգային գիտական ֆորումին` նվիրված «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնությանը: Ֆորումի գլխավոր նպատակն էր ազգային ակադեմիաների և հետազոտական կազմակերպությունների միջև գտնել համագործակցության մեխանիզմներ՝ աջակցելու համատեղ հետազոտությունների իրականացմանը, կարողությունների զարգացմանը: Ֆորումին մասնակցում էին 67 երկրների 420 ներկայացուցիչներ: Ֆորումի քննարկման հիմնական ուղղությունները 4-ն էին՝

1. շրջակա միջավայր և կայուն զարգացում
2. ընդունելի և կանաչ տեխնոլոգիաներ
3. զարգացող հիվանդություններ և առողջություն
4. կարողությունների զարգացում, անձնակազմի թրեյնինգներ և հիմնարար հետազոտություններ: 

20171115.jpg
ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը ֆորումին ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի կողմից իրականացվող շրջակա միջավայրի վերաբերյալ ուսումնասիրությունները և արդյունքները: Ֆորումի ավարտին ընդունվեց «Չինաստանի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու երկրների միջև գիտության և տեխնոլոգիաների համագործակցության նոր էջ. Պեկին հռչակագիրը»: Հռչակագրով ֆորումին մասնակցող 20 ազգային գիտական և հետազոտական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով միավորել ջանքերը՝ հանուն ընդհանուր զարգացման ուժեղացնել համագործակցությունը գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում, ստեղծել համատեղ նորարարությունների իրականացման հարթակ և համագործակցության երկարաժամկետ մեխանիզմներ՝ կենտրոնանալով խոշոր մարտահրավերների հաղթահարման վրա, կազմակերպել համատեղ միջազգային ծրագրեր՝ հիմնված հավերժական արժեքների՝ խաղաղության և համագործակցության, թափանցիկության, ներգրավվածության, փոխադարձ ուսուցման և փոխշահավետության վրա: 

Չինաստան այցի շրջանակներում ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը հանդիպում ունեցավ Չինաստանի գիտությունների ակադեմիայի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահների հետ: Կողմերը քննարկեցին երկու երկրների գիտությունների ակադեմիաների համագործակցության հնարավոր ուղղությունները, գիտական և հետբուհական կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մոտ ապագայում Չինաստանի ակադեմիաների պատվիրակությունները կժամանեն Հայաստան՝ ամրապնդելու և խորացնելու երկու երկրների գիտական կառույցների միջև առկա համագործակցությունը: 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15.11.2016թ.

Վերջին հայտարարություններ
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Երևանի պետական համալսարանը ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ 2018 թ. մայիսի 25-26-ին հրավիրում են միջազգային գիտաժողով «Հայաստանի Հանրապետություն - 100» խորագրով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին

ՀՀ 2018 թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների ցանկ

ՀՀ 2018 թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է կանաչ քիմիայի ոլորտում գիտահետազոտական ծրագրերի համար նախատեսված «UNESCO/PhosAgro/IUPAC» դրամաշնորհային մրցույթ: Մանրամասներին կարելի է ծանոթանալ սեղմելով այստեղ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցությամբ, BSH նախագծի շրջանակներում հայտարարվել է դրամաշնորհային 3րդ մրցույթը՝ Horizon2020 ծրագրի հետ կապված բրոքերային միջոցառումներին, ինչպես նաև, Horizon2020 ծրագրի թեմատիկ մրցույթներին ուղղված նախագծերի առաջարկների մշակման նպատակով, նախապատրաստական հանդիպումներին մասնակցելու համար

Հրապարակումներ մամուլում
21/02/2018
Սերգեյ Բագրատյան. «Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ»
aravot.am
21/02/2018
90 գիտնական դրամաշնորհներ ստացան գիտական հետազոտություններ իրականացնելու համար
aravot.am
20/02/2018
Արման Սահակյան. «Չինովնիկներ են պատժվել»
aravot.am
16/02/2018
Դեղագործություն սովորող ուսանողներն արդեն դեղեր են պատրաստում ոչ թե գրատախտակին, այլ իրականում
ankakh.com
15/02/2018
Լույս է տեսել «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրները» գիրքը
armenpress.am
15/02/2018
Հայաստանն ու Տաջիկստանը փոխադարձ կճանաչեն գիտական աստիճաններն ու կոչումները
168.am
Կայքը հաճախել են
1 411 972

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ լոգոտիպ (սև, կապույտ)
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  01:39, 26/02/2018 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Նորություններ - Գիտաժողովներ - Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները - Լուսանկարներ - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2018, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM)
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք գրել webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: