ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Ալեքսանդր Չուբարյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
16/03/2017
ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքն ամփոփեց 2016թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի մարտի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները,   ԻԿՐԱՆԵՏ-Կենտրոն ՄԿ-ն, «Գալակտիկա» ՓԲԸ-ն:

20170316-9.jpg
Բաժանմունքի կազմակերպությունները կազմակերպել են 3 միջազգային գիտաժողով: Բաժանմունքի գիտաշխատողները տպագրել են 273 հոդված, այդ թվում`177-ը արտասահմանում, 99 թեզիս, այդ թվում` 68-ը արտասահմանում, 2 մենագրություն, 2 ուսումնական ձեռնարկ: Բաժանմունքի ինստիտուտները ստացել են 6 արտոնագիր: Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ԳԱԱ 10 ակադեմիկոս, 13 թղթակից և 30 արտասահմանյան անդամ:Հաշվետու տարում բաժանմունքի ակադեմիկոսներից ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանն ընտրվել է ՌԴ ԳԱ արտասահմանյան անդամ, Ա. Մկրտչյանը դարձել է Եվրասիական ստեղծագործական միության «Գիտություն» հատուկ մրցանակի ոսկե դափնեկիր, «7th International Conference "Charged & Neutral Particles Channeling Phenomena Channeling 2016" Italy, September 25-30, 2016» միջազգային կոնֆերանսի կողմից ճանաչվել է Ռենտգենյան ճառագայթման նոր տիպի աղբյուրների ստեղծման և օպտիկայի հեղինակ: Ժողովի ընթացքում 2016թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը: 

20170316-10.jpg
Ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝ 

«Քվարկ-գլյուոնային պլազմայի կինետիկան», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ա. Սեդրակյան 
«Լույսի ղեկավարումը կառուցվածքավորված ոչ գծային միջավայրերում. կիրառությունը ամբողջապես օպտիկական սարքերի համար», զեկուցող`ֆ.-մ.գ.դ. Ռ. Դրամփյան
«Կոշտ ռենտգենյան ճառագայթների բնութագրիչների տարածա-ժամանակային կառավարումը արտաքին ազդակներով», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Վ. Քոչարյան
«Բյուրականյան լուսաչափական շրջահայության (BMBS) առաջին արդյունքները», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Տ. Մովսիսյան
«Սեյսմոգեն նախանշանների ուսումնասիրումը իոնոլորտի ուղղահայաց զոնդավորման եղանակով», զեկուցողներ`  տ.-գ.դ. Հ.Ա.Փիրումյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Ղուլյան, Խ. Մանասելյան
«Ռադիոգալակտիկաներից և բլազարներից ռենտգենյան և բարձր էներգիաների գամմա տիրույթներում  ճառագայթման մեխանիզմների ուսումնասիրությունը», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Ն.Վ.Սահակյան
«Շրջակա միջավայրի սուպրամոլեկուլյար ֆիզիկա. միկրոալիքների դերը ստորին մթնոլորտի ֆիզիկայում և բժշկական կենսաֆիզիկայում», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Սերգեյ Ավակյան 
«Նյութերի լազերային ճշգրիտ մշակում», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Միշիկ Ղազարյան, 
«Գամմա-ճառագայթների աստղաֆիզիկա», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռազմիկ Միրզոյան 

Բաժանմունքի կազմակերպությունների կարևորագույն և կիրառական արդյունքներ

Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան                                                             
Կարևորագույն արդյունքները

Սլոանյան շրջահայության սպեկտրալ տվյալների հիման վրա առաջին անգամ կատարվել է Մարգարյանի 779 գալակտիկաների համասեռ սպեկտրային դասակարգում, ինչպես նաև Մարգարյանի 300 գալակտիկաների ֆիզիկական պարամետրերի՝ էլեկտրոնային խտության, մետաղականության, սյունակային խտության, իոնացման պարամետրի և փոշու բաղադրության որոշում:
Բյուրականյան առաջին շրջահայության թիթեղների վրա հայտնաբերվել է  Հյուսիսային թագի R դասի աստղ, որը ցույց է տալիս  10 մեծություն և ավելի փոփոխականություն տեսանելի ճառագայթներում:Կիրառական մշակումների կարևորագույն արդյունքներըՀամատեղ հայ-ռուսական կայանում 180 դիտողական գիշերների ընթացքում ընդհանուր առմամբ արվել են 350000 չափումներ և վերականգնվել 620 ուղեծիր  արհեստական արբանյակների համար:

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
Կարևորագույն արդյունքները

Գերբարձր հաճախությունների լայն   տիրույթում հետազոտվել են երկչափ  ֆոտոնային արհեստական բյուրեղների էլեկտրադինամիկական հատկությունները: Այդ բյուրեղների հիման վրա  առաջին անգամ մշակվել են բևեռացման հարթության պտտիչներ, որոնք օժտված են նաև դիէլեկտրիկ անտենաների հատկություններով:
Հետազոտվել է պեռլիտային ապակե-բյուրեղական  տակդիրների  նանոբյուրեղական կառուցվածքը` կախված  սինթեզման տեխնոլոգիական ռեժիմներից և ելքային հումքային խառնուրդի բաղադրությունից:  Որոշվել են օպտիմալ պայմանները, որոնք ապահովում են ստացվող նյութի արտառոց բարձր կարծրությունը: Կիրառական մշակումների կարևորագույն արդյունքները
Մշակվել և պատրաստվել են դյուրակիր ռադարներ, որոնք՝ ի շնորհիվ ազդանշանների մշակման նոր թվային եղանակների  և  գերբարձր հաճախությունների ենթահամակարգի կառուցման արդի տեխնոլոգիաների կիրառմանը, առանձնանում են բարձր տեխնիկական բնութագրերով:
Կիսահաղորդչային մեծածավալ արդյունաբերական տեխնոլոգիաներում լայնորեն կիրառվող ռադիոհաճախային պլազմայի բնութագրերի հսկման և կառավարման համար մշակվել է իմպեդանսների  համաձայնեցման ժամանակա-հաճախային տարածքում գործող եղանակ: Պատվիրվել է պլազմայի համաձայնեցուցչի արդյունաբերական նախատիպը, որը կապահովի մեծ հզորության ռադիոհաճախային պլազմայի արագագործ ղեկավարում:
Մշակվել են ներկայումս արևային տարրերում լայն կիրառություն գտած պերովսկիտային թաղանթների (CH3NH3PbCl3-xIx)  ստացման, հաջորդական երկքայլ վակուումային և գազատրանսպորտային տեխնոլոգիաներ:

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ
Կարևորագույն արդյունքները

Կառուցվել են Հոյնի ֆունկցիաների մի շարք վերլուծություններ ընդհանրացված հատուկ ֆունկցիաներով, որոնք ունեն կիրառության լայն հեռանկար քվանտային մեխանիկայում, տարրական մասնիկների ֆիզիկայում, դաշտի քվանտային տեսության մեջ, կոսմոլոգիայում, ատոմային, մոլեկուլային ու օպտիկական ֆիզիկայում և այլուր։ Քվանտային մեխանիկայում այդ շարքերի կիրառությամբ Շրյոդինգերի հավասարման համար ստացվել է 5 նոր անկախ, և մի շարք այլ պոտենցիալներ, որոնց համար խնդրի ճշգրիտ լուծումը տրվում է հիպեր-երկրաչափական ֆունկցիաների գծային կոմբինացիաներով:
Առաջարկվել և իրականացվել է չդիֆրակտվող լուսային փնջերի բացմազանություն ստանալու նոր մոտեցում՝ հիմնված ղեկավարվող հեռավորությամբ երկու բեսելյան փնջերի կոհերենտ սուպերպոզիցիայի վրա: Այս եղանակով ձևավորվել է 4-րդ կարգի պտտական սիմետրիայով չդիֆրակտվող լուսային պատկեր, որի միջոցով ստրոնցիում-բարիում նիոբատի բյուրեղում հարուցվել է քվադրուպոլային ֆոտոնիկ կառուցվածք։ Ցույց է տրվել կառուցվածքում սոլիտոնների ձևավորումը և ղեկավարումը:Կիրառական մշակումների կարևորագույն արդյունքները

20170316-11.jpg
Արտոնագրվել է ալյումինի մակերևույթին սիլիցիում պարունակող ծածկույթի ստացման սկզբունքորեն նոր եղանակ: Ջրում ընկղմված ալյումինե պատրաստուկի (կատոդ) և չլուծվող ու ջրի հետ քիմիապես չփոխազդող էլեկտրահաղորդիչ նյութի (անոդ) միջև կիրառվում է մոտ 2.5 մԱ/սմ2 խտությամբ հոսանք, որը պահպանվում է 2 – 8 ժամ՝ կախված պահանջվող ծածկի շերտի հաստությունից:
Արտոնագրվել է ջերմաէլեկտրական դետեկտորի բազմաշերտ տվիչ, որը բաղկացած է ֆոտոնների կլանիչից, ջերմատար և ջերմաէլեկտրական թաղանթներից, ընդ որում ֆոտոնների կլանիչը և ջերմատարը գերհաղորդիչ են, և կատարում են նաև էլեկտրական հպակների դեր: Գյուտի կիրառումը կբերի ջերմաէլեկտրական դետեկտորի ֆոտոնների գրանցման արագության բարձրացմանը:
Նյարդաբանական ախտորոշման համար «Փի Էս Այ» ընկերության հետ համատեղ մշակվել է նոր «տրեմորոգրաֆ» սարքի նմուշը, որի փորձարկման ընթացքում գրանցվել են առանձնահատկություններ 3 - 16 Հց հաճախային տիրույթում: Տրեմորոգրաֆի և նախկինում մշակված ստաբիլոգրաֆի միաժամանակյա օգտագործումը թույլ է տալիս չափել մարդու նյարդամկանային համակարգի համալիր բնութագրերը, ինչը կարևոր է բժշկակությունում:

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
Կարևորագույն արդյունքները

Հետազոտվել է ռելյատիվիստիկ էլեկտրոնների անցումային ճառագայթումը երկու միջավայրերի պարբերաբար դեֆորմացված սահմանի վրա: Դիտարկված է առավել ընդհանուր դեպքը, երբ դեֆորմացիան կախված է նաև ժամանակից: Ցույց է տրված, որ պարբերական կառուցվածքի առկայությունը հանգեցնում է ճառագայթման ինտենսիվության անկյունահաճախային բաշխումում լրացուցիչ էներգետիկ ելքերի  առաջացման:
Փորձնականորեն ցույց է տրվել, որ կվարցի միաբյուրեղին կիրառված ակուստիկական դաշտերի և ջերմային գրադիենտի միջոցով հնարավոր է ռենտգենյան կարճալիքային տիրույթում սպիտակ փնջից առանձնացնել լայն անկյունային ու սպեկտրալ բաշխվածությամբ փունջ, վերամղել այն անդրադարձման ուղղություն և լայն տիրույթում կառավարել փնջի աշխատանքային բնութագրերը:Կիրառական մշակումների կարևորագույն արդյունքները
Մշակվել և պատրաստվել է կառավարելի աշխատանքային պարամետրերով բարձր էներգիաների տիրույթի (մինչև 100 կէՎ) ռենտգենյան ճառագայթների ոսպնյակ:
Մշակվել և պատրաստվել են տարածաժամանակային բնութագրիչների կառավարմամբ մեծ լուսաուժով կոշտ ռենտգենյան ճառագայթման  շերտավոր ֆիլտրեր:
Մշակվել է վակուումում ակուստապլազմային փոշենստեցման նոր մեթոդ, որը հնարավորություն է ընձեռնում սինթեզել տարբեր հարաբերական խտության բազմակոմպոնենտ միջավայրեր:  Սինթեզված նոր դժվարահալ նյութերի հիման վրա մշակվել ու ստեղծվել են տեսանելի և ոչ տեսանելի տիրույթի ճառագայթների գրանցիչ-փոխակերպիչներ:

ԻԿՐԱՆԵՏ-կենտրոն ՄԿ 

Ուսումնասիրվել են 30 ռադիոգալակտիկաների բարձր էներգիաների գամմա-ճառագայթման մեխանիզմները` օգտագործելով «Fermi LAT» դիտակի 7 տարվա (2008-2015) տվյալները։ Պատրաստվել է ծրագիր, որը հնարավորություն է տալիս մոդելավորել բլազարների բազմահաճախային ճառագայթման սպեկտրը՝ օգտագործելով ազատ պարամետրերի օպտիմալացման «Markov Chain Monte Carlo» մեթոդը։

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
16.03.2017թ.


Ազդեր








Ս.թ. մարտի 21-ին ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը կազմակերպում է «Ֆրանսերեն տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը» խորագրով միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Միջոցառումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի կլոր դահլիճում

Սույն թվականի մարտի 6-ին ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա Նովա Գորիցայի համալսարանի (Սլովենիա, ԵՄ) դոցենտ Արտեմ Բադասյանի «Ջրում սպիտակուցների կոնֆորմացիաների տեսական և փորձառական հարցեր» թեմայով գիտական զեկուցումը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

2024թ․ մարտի 28-30-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը անցկացնելու են «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» թեմայով միջազգային գիտաժողով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
25/03/2024

Այդ կարգի ցնցումների կարիք ո՛չ երկիրն ունի, ո՛չ էլ մեր գիտությունը
hraparak.am
22/03/2024

Արևմուտքի ու արևելքի մշակույթների սինթեզը՝ Չուխաճյանի ստեղծագործությունների առանձնահատկությունը. «Վերնատուն»
hy.armradio.am
22/03/2024

Ակադեմիական քաղաքի պարագայում գիտական համակարգի 2/3-ը կկրճատվի
hraparak.am
21/03/2024

Հայ-գերմանական արշավախմբի ստացած տվյալները նոր լույս են սփռում Արտաշատ մայրաքաղաքի գործընթացների վրա
news.am
Կայքը հաճախել են
6 932 135

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  12:58, 28/03/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: