National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N313 Դեկտեմբեր 2017թ.
N313
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Նորություններ
Գիտաժողովներ
Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները
Լուսանկարներ
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ Ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
29/12/2016
"Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական" մրցանակաբաշխություն՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ "Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական" մրցանակաբաշխությունը:

"Արցախի հիմնահարցը և խնդրի վերջնական լուծման հեռանկարները համազգային միասնության համատեքստում" անվանակարգում  առաջին մրցանակի (800 000 դրամ) արժանացավ քաղաքական գիտությունների դոկտոր, "Կովկաս" ինստիտուտի փոխտնօրեն, Սերգեյ Մինասյանը "Զսպումը ղարաբաղյան հակամարտությունում" աշխատանքի համար:

"Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները" անվանակարգում երկրորդ մրցանակի (500 000 դրամ) արժանացավ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը "Հայաստան-Իրան հարաբերությունները Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո (1991-2014թթ.)" աշխատանքի համար:

"Հայաստանի Հանրապետության պաշտպանության խնդիրը որպես համազգային միասնության առանցքային արժեք և առաջնահերթություն" անվանակարգում երկրորդ մրցանակի (500 000 դրամ) արժանացավ բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն  Վարդան Դևրիկյանը:

"Հայաստանի Հանրապետությունը և 21-րդ դարի մարտահրավերները" անվանակարգում երրորդ մրցանակի (300 000 դրամ)  արժանացավ պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանը "Էներգետիկ անվտանգությունը և աշխարհաքաղաքական մարտահրավերները Կովկաս-կասպյան տարածաշրջանում" աշխատանքի համար: «Հայաստանի և համայն հայության անելիքները Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման, հատուցման հասնելու խնդրում» անվանակարգում  խրախուսական մրցանակի (200 000 դրամ) արժանացավ պատմական գիտությունների թեկնածու Արտակ Շաքարյանը "Փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին: Ուղեցույց երիտասարդ դեսպանին" աշխատանքի համար:

Մրցույթը հայտարարվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից: Այն նվիրված է  Հայաստանի անկախության 25-ամյակին:

Մրցույթին ներկայացված աշխատանքներն արտացոլում են 21-րդ դարի մարտահրավերների պայմաններում համազգային շահերի շուրջ հայության տարբեր հատվածների համախմբման համար անհրաժեշտ խնդիրների վերլուծությունը ու դրանց լուծման եղանակների գիտական հիմնավորումները, ՀՀ պաշտպանության խնդիրը, որպես համազգային միասնության առանցքային արժեք ու առաջնահերթություն:  

Մրցույթին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի 9 գիտնականներ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
29.12.2016թ.

Վերջին հայտարարություններ
Հրապարակումներ մամուլում
23/01/2018
«Ակադեմիական հետազոտական դրամաշնորհային ծրագիր-2018»
anel.am
23/01/2018
В честь всемирно известного Оганесона в Армении выпустили марку
РУСАРМИНФО
18/01/2018
Նոր համաձայնագիր՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ
scs.am
18/01/2018
Կեղծարարությունը փաստերին չի դիմանում
hhpress.am
17/01/2018
Գիտատեխնիկական ոլորտում ամրապնդվում է միջազգային համագործակցությունը
edu.am
27/12/2017
Գիտական հաջողությունների տարի
hhpress.am
Կայքը հաճախել են
1 378 997

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ լոգոտիպ (սև, կապույտ)
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:17, 23/01/2018 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Նորություններ - Գիտաժողովներ - Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները - Լուսանկարներ - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ
Վեբ Ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2018, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM)
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք գրել webmaster {[ at ]} sci.am էլ փոստին: