Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Александр Чубарян
доктор исторических наук, профессор
COVID-19
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Новости
23/02/2018
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովը

   Սույն թվականի փետրվարի 23-ին ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովը` նվիրված արցախյան շարժման նոր շրջափուլի 30-ամյակին:
   Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արցախի Հանարապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ Ազգային ժողովի Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, գրող, հրապարակախոս  Զորի Բալայանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների,  ԲՈՒՀ-երի ղեկավարներ, գիտնականներ, մտավորականներ:

20182302_main_2.jpg
   Գիտաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
   Գիտաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած արցախյան շարժման ակունքներում կանգնածների հիշատակը:
   «Հայ ժողովրդի այսօրվա սերնդի կյանքում արցախյան շարժումն ունեցավ մեծ նշանակություն, որովհետև ավարտվեց ազատագրական պայքարի հաղթանակով: Այդ կարևոր հաղթանակն ամբողջ աշխարհում բարձրացրեց մեր ժողովրդի արժանապատվությունը: Ամբողջ աշխարհում սկսեցին ազատագրական, ինքնավարական տարբեր շարժումներ, որոնց համար այս շարժումն ունի կարևոր նախնական նշանակություն:

20182302_body4.jpg
   Արցախյան շարժման մեջ մեծ դեր ունի նաև մտավորականությունը, որովհետև մեր մտավորականությունը ծանոթացրեց մեր ժողովրդին այն պատմությանը, այն կարևոր խնդիրներին, որոնք առկա էին մեր պետականության կառուցման հարցերում:
   Այս կարևոր միջոցառման ընթացքում մենք նշում ենք այն դասերը, որոնք ունեցանք մեր երկու հայկական պետություննների կառուցման ընթացքում և հետևությունները, որ պետք է անենք առաջիկա խնդիրների լուծման և պետականության ամրապնդման համար»,- իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

20182302_body2.jpg
   Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ողջույնի խոսքն ընթերցեց  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
   «Հարգելի ներկաներ,
ողջունում եմ «Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովի բոլոր մասնակիցներին:  Նման միջոցառումները կարևոր են պատմության տարբեր ժամանակահատվածներում հայ ժողովրդի հաղթանակներում ձեռքբերումներին, նրա անցած ուղու արժևորման ու գնահատման տեսանկյունից: Պետականության ձգտումը մեր ժողովուրդը փայփայել է դարեր շարունակ և միշտ վառ պահել օտարի լուծի դեմ պայքարի կրակը: Այդ պայքարն իր կիզակետին հասավ 1988թ-ին, երբ արցախցին ոտքի ելավ` պաշտպանելու իր ոտնահարված իրավունքներն ու ազատությունները և միավորեց համայն հայությանը մեկ գաղափարի շուրջ` հայը պետք է ապրի իր սեփական հողում, ազատ ու անկախ, շենացնի իր պապերի երկիրը և կերտի սերունդների ապագան: Եվ արդեն 30 տարի է, ինչ մայր Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին կառուցում ենք ժողովրդավարական պետություն միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան, օրենքի տառին ու ոգուն համահունչ:
   Արցախի զարգացման ուղին անկասելի է, մեր կամքը` անսասան: Մենք կատարել ենք մեր ընտրությունը և հետ դարձի ճանապարհ չունենք: Ողջունում եմ բոլորիդ և մաղթում հաջող և արդյունավետ աշխատանք»:
Գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք էին հղել  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսը:

  20182302_body1.jpg
   Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը: ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:
   Ցուցադրվեցին կադրեր, թե ինչպես 1988թ-ի փետրվարի 23-ին Գիտությունների ակադեմիայի բակում հավաքված ժողովրդի առաջ Աշոտ Մելքոնյանն ընթերցում է Պատմության ինստիտուտի որոշումն այն մասին, որ հայ պատմաբանները պատրաստ են պատմական տեղեկանք ներկայացնել Արցախի հայկականության վերաբերյալ:
Այնուհետև գիտաժողովի մասնակիցները հանդես եկան զեկուցումներով` ներկայացնելով Հայոց պետականության կայացման ու պահպանման համար համընդհանուր պայքարի համատեքստում Արցախի հիմնահարցերը:
   Գիտաժողովի  կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարական գիտությունների բաժանմունքը և Երևանի պետական համալսարանը:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   23.02.2018թ.


Анонсы








1-го апреля 2024 года, в 12:00 в зале заседаний Президиума НАН РА состоится семинар на тему "Магнитометрия на основе NV-центров в алмазе с ядерным спин-поляризованным 14N", который представит профессор Латвийского университета Марцис Аузиньш

21-го марта в 11:00 Фундаментальная научная библиотека НАН РА организует мероприятие под названием "Золотой фонд французского печатного наследия", посвященное Международному дню франкофонии. Мероприятие пройдет в круглом зале президентского здания Национальной академии наук Республики Армения

6-го марта 2024г. в 15.00 в зале заседаний НАН РА (пр. Баграмяна, 24) состоится научный доклад доцента Университета Новой Горицы (Словения, ЕС) Артема Бадасяна на тему "Моделирование конформаций белков в воде: теория и эксперимент"

Ширакский центр арменоведческих исследований НАН РА приступает к выпуску 1 (27) тома журнала "Научные труды" за 2024 год. Приоритет отдается статьям на английском и русском языках. Крайний срок приема статей 1 марта 2024 года

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

28-30-го марта 2024г․ Национальная академия наук РА и Ереванский Государственный Университет проведут международную научную конференцию «Армения как цивилизационный перекресток: историко-культурные связи»

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
27/03/2024

«Օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմի արածը սխրանք է»
aravot.am
27/03/2024

Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանի ջրային ռեսուրսների վրա
1lurer.am
25/03/2024

Ակադեմիական քաղաքի պարագայում գիտական համակարգի 2/3-ը կկրճատվի
hraparak.am
25/03/2024

Այդ կարգի ցնցումների կարիք ո՛չ երկիրն ունի, ո՛չ էլ մեր գիտությունը
hraparak.am
с 01.01.2005г. сайт посещался
6 933 076

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  14:07, 29/03/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19
Члены президиума - Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы
Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе
Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели - Объявления - Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am