National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
General Page About Academy Organisations Members Contact us
"Gitutyun" newspaper
N314 January 2018
N314
Structure
Divisions
Presidium Members
Documents
News
Conferences
All Publications in Press
All Announcements
Photogallery
"Gitutyun" newspaper
Funds
Anniversaries
Publications
Web Resources
Other Academies
Universities
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
30/01/2018
Գիտական հանրությունը ՀՀ ԳԱԱ-ում նշեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանի 75-ամյա հոբելյանը

    Սույն թվականի հունվարի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում գիտական հանրությունը նշեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Օքսֆորդի համալսարանի դոկտոր, Միչիգանի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր, բանասեր, պատմաբան, գրականագետ Գևորգ Բարդակչյանի 75-ամյակը: 
    ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, բարձր գնահատելով Գևորգ Բարդակչյանի գիտակրթական գործունեությունը, իր շնորհավորական ելույթում մասնավորապես ասաց. «Գևորգ Բարդակչյանը մեր մտավորականության այն ներկայացուցիչն է, ով իր կյանքը նվիրել է գիտակրթական համակարգի զարգացմանը: Սփյուռքում մենք շատ հայագիտական կենտրոններ ունենք, սակայն այդ կենտրոնների մեջ Միչիգանի համալսարանի հայագիտական կենտրոնը, որը  ղեկավարում է Գևորգ Բարդակչյանը, ունի կարևոր ակադեմիական դեր ու մակարդակ: Գևորգ Բարդակչյանը ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է և Հայաստան այցելություննների ժամանակ մասնակցում է մեր բոլոր հայագիտական գիտաժողովներին` տալով այդ գիտաժողովներին բարձր բովանդակություն: Մենք ցանկանում ենք Ձեզ առողջություն, ստեղծագործական հաջողություններ` ի փառս մեր կրթության, գիտության, մեր հայրենիքի»:

20180130_1.jpg
    Գևորգ Բարդակչյանին ուղղված իր շնորհավորական ելույթում  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց. «Ինձ համար, որպես Սփյուռքի պատասխանատուի, մեծագույն շնորհակալության է արժանի Գևորգ Բարդակչյանի գործունեությունը` Միչիգանի համալսարանում ղեկավարել հայոց լեզվի ամբիոն, երկար ժամանակ լինել Հայագիտական ընկերակցության ղեկավար: Սա մեծագույն արժեքն է մեր սիրելի հոբելյարի, որովհետև նա կարողացավ հայոց լեզուն, հայոց գրականությունը, հայոց պատմությունը ոչ միայն հայերին, այլ նաև օտարներին փոխանցել, դասավանդել և այս առումով մեծ գործունեություն ծավալել»: Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ հրաման է ստորագրել Գևորգ Բարդակչյանին ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրելու մասին: 

20180130_2.jpg
    Շնորհավորական ելույթներով և Գևորգ Բարդակչյանի  գիտակրթական գործունեության վերաբերյալ դրվատանքի խոսքերով հանդես եկան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, ԵՊՀ պրոռեկտոր Արարատ Մալխասյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, գրականագետ Սամվել Մուրադյանը, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանը, Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: Հյուրերի կողմից բարձր գնահատականի արժանացավ Գևորգ Բարդակչյանի հեղինակած «Պատմաբանասիրական հոդվածներ» գիրքը, որում ի մի են բերվել հեղինակի հայ միջնադարյան և նոր շրջանի մշակույթին, գրականությանը և պատմական հարցերին նվիրված  7 հոդվածների հայերեն

20180130_3.jpg
թարգմանությունները: Գևորգ Բարդակչյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին ջերմ բարեմաղթանքների և իր վաստակը գնահատելու համար և որպես հաշվետվություն ներկայացրեց իր ծավալած գործունեության վերաբերյալ մանրամասներ` խոստանալով հաջորդ առիթների ժամանակ ներկայացնել իր ապագա գործունեության արդյունքները:Գևորգ Բարդակչյանը ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի Մարի Մանուկյանի անվան հայոց լեզվի և գրականության ամբիոնի ղեկավարն է: Մինչ այդ դասախոսել է Հարվարդի համալսարանում: Երկար տարիներ եղել է ԱՄՆ-ի Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության նախագահը: 

20180130_4.jpg
    Գևորգ Բարդակչյանի գիտական գործունեության շրջանակն ընդգրկում է  վերջին հազարամյակի գրական-մշակութային-պատմական-լեզվային կյանքը,  փոխառությունների մշակութային կոնտեքստը և հայերենի գրական տարբերակների առաջացումը:  Գևորգ Բարդակչյանը  ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է, Օքսֆորդի համալսարանի հայագիտության և արևելագիտության դոկտոր, ԵՊՀ Պատվավոր դոկտոր, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Պատվավոր դոկտոր: 
    Գևորգ Բարդակչյանը գիտության և կրթության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար 2000թ-ին արժանացել է «Արթուր Դադյանի անվան հայկական (մշակութային) ժառանգության մրցանակ»-ի, 2011թ-ին` Ամերիկայի Հայ ուսանողների ասոցիացիայի կողմից Ջեկ Քոլիգյանի անվան հայագիտական մրցանակի, 2011թ. ստացել է «Էլիս կղզու պատվավոր մեդալ», 2014թ-ին  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից պարգևատրել է «Հակոբ Մեղապարտ» մեդալով: 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
30.01.2018թ.

Latest Announcements
Publications in Press
07/02/2018
Աղետների ռիսկի նվազեցման գործում միավորվում է երկրի գիտական ներուժը
mes.am
06/02/2018
«Ֆեյսբուքյան ասուլիս» Ռադիկ Մարտիրոսյանի հետ
azatutyun.am
23/01/2018
«Ակադեմիական հետազոտական դրամաշնորհային ծրագիր-2018»
anel.am
19/01/2018
В честь всемирно известного Оганесона в Армении выпустили марку
rusarminfo.ru
18/01/2018
Նոր համաձայնագիր՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ
scs.am
18/01/2018
Կեղծարարությունը փաստերին չի դիմանում
hhpress.am
This site has been visited
1 404 946

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:42, 18/02/2018 Top
General Page - About Academy - Organisations - Members - Contact us - Structure - Divisions
Presidium Members - Documents - News - Conferences - All Publications in Press
All Announcements - Photogallery - "Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications
Web Resources - Other Academies - Universities
Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2018, All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am