Սույն թվականի մայիսի 12-ին` ՀՀ Գիտությունների ազգային  ակադեմիայում, քննարկվեցին ՀՀ ԳԱԱ-ի և Հայ-ռուսական համալսարանի գիտական,  գիտատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցության հեռանկարները և  առաջնահերթությունները:
     ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ  Մարտիրոսյանը, ողջունելով համագործակցության նախաձեռնությունը,  ասաց. «Այս  համագործակցությունը շատ կարևոր է և դրական հետևանք պետք է ունենա: Նախորդ  տարիներից ունենք համատեղ համագործակցության ծրագրեր, որոնց արդյունքները  դրական են: Հիմա այդ բոլորին ավելացել է մի նոր հնարավորություն, որը ճիշտ  օգտագործելով, կնպաստենք  Հայաստանի մակարդակի և հեղինակության  բարձրացմանը»:

      Քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկական կենսաբանության և  կենսատեխնոլոգիաների, ֆիզիկայի և քիմիայի, նանոտեխնոլոգիաների, մեխանիկայի և  հնագիտության գիտական բնագավառներում համատեղ հետազոտությունների  հնարավորությունները:  
     Առաջարկություն եղավ համատեղ մագիստրոսական ծրագրեր մշակել բարձրակարգ կադրերի պատրաստման համար:
12.05.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն