Կազմակերպություններ
Մեխանիկայի ինստիտուտ
Մեխանիկայի ինստիտուտ
Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք
Մասնագիտացում՝ Հոծ միջավայրի մեխանիկա
Հիմնադրման տարեթիվ՝ 1955թ.
Տնօրեն՝ ֆ.-մ.գ.դ.
Ավետիսյան Վահան Վարդգեսի
Հասցե՝ ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պող. 24բ
Հեռախոսահամար՝ (+374 10) 524890, (+374 10) 568189
Ֆաքս՝ (+374 10) 568189
Էլեկտրոնային փոստ՝ mechins {[ at ]} mechins.sci.am
Ինտերնետային կայք՝ http://www.mechins.sci.am/
Գործունեության հիմնական ոլորտներ

Առաձգականության մաթեմատիկական տեսություն, անիզոտրոպ սալերի և թաղանթների տեսություն, պլաստիկության, սողքի և առաձգամածուցիկության տեսություն, մագնիսաառաձգականություն, ձևափոխվող պինդ մարմնի մեխանիկայի կոնտակտային և խառը եզրային խնդիրներ, միջավայրերի և տարբեր ֆիզիկական դաշտերի փոխազդեցությունը բարակապատ համակարգերի հետ, ալիքների տարածումը հոծ միջավայրերում, կոմպոզիցիոն նյութեր և կոնստրուկցիաների օպտիմալ նախագծում, գետնահողերի, հիմքերի և հիմնատակերի մեխանիկա, երկրաշարժի օջախի մեխանիկա և սեյսմիկ ալիքների տարածումը շերտավոր միջավայրերում, հեղուկների, գազերի և խառնուրդների մեխանիկա, ռոբոտատեխնիկական համակարգերի մեխանիկա:

Հիմնական արդյունքներ

Կառուցվել է համասեռ և անհամասեռ ծերացող մարմնի սողքի տեսությունը, կառուցվել են շերտավոր, անիզոտրոպ սալերի և թաղանթների դասական, ճշգրտված և ասիմպտոտիկ տեսությունները, կառուցվել է բարակ մարմինների մագնիսաառաձգականության տեսությունը, կատարվել է հայտնագործություն թերլարվածության երևույթի վերաբերյալ (1978թ.): Տպագրվել է 30-ից ավելի մենագրություն, որոնց զգալի մասը թարգմանվել է այլ լեզուներով: