add to favorites   make starting page   
 english   armenian   russian
SEARCH THE SITE
May 25, 2017
Գլխավոր
Գլխավոր էջ
Ակադեմիայի մասին
Կազմակերպություններ
Նախագահության անդամներ
Անդամներ
ԳԶ հիմնադրամ
ՀՈւՖՀ հիմնադրամ
Կապ մեզ հետ
Տեղեկատվություն
Կոնֆերանսներ
Հայտարարությունների պահոց
Հրապարակում ներ մամուլում (պահոց)
Նորություններ
Փաստաթղթեր
Լուսանկարներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
«Գիտություն» թերթ
Lindau Nobel Laureate Meeting
Վեբ աղբյուրներ
ՀՀ ԳԱԱ վեբ ռեսուրսները
Ակադեմիաներ
Ֆոնդեր
EU H2020 NIP
Համալսարաններ
Կազմակերպություններ
ASNET-AM ՀՀ ԳԱԱ - կոմպյուտերային ցանց
Հիմնարար գիտական գրադարան
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն
Հայաստան
Հայաստանի ակնարկ


«Գիտություն» թերթ
N306
Մայիս 2017







Ակադեմիայի մասին

Հայաստանի գիտությունների ակադեմիան (1993 թվականից՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա) հիմնադրվել է 1943թ. նոյեմբերի 10-ին՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆ) հիման վրա:
Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին հիմնադիրներից մեկը և պրեզիդենտն էր ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Հովսեփ Օրբելին, իսկ 1947-1993 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Վիկտոր Համբարձումյանը: 1993-2006 թթ. ՀՀ ԳԱԱ-ն ղեկավարել է ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը: 2006թ. մայիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ է ընտրվել ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ բարձրագույն գիտական ինքնակառավարվող պետական հաստատություն է, որը միավորում է ԳԱԱ անդամներին և ԳԱԱ համակարգի գիտական հաստատությունների, հիմնարկների և ձեռնարկությունների աշխատողներին:

ԳԱԱ-ն կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, համակարգում հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները: ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդականն է:

ԳԱԱ-ի ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է, լրացուցիչ աղբյուր են պետական և մասնավոր հիմնադրամներից հատկացվող միջոցները, ինչպես նաև հանրապետության և այլ պետությունների պատվիրատուների հետ կնքված պայմանագրերից ստացվող գումարները:

ՀՀ ԳԱԱ-ն, որպես պետական գիտական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտների, նրանց հավասարեցված հաստատությունների, օժանդակ ծառայությունների և կառավարման մարմնի՝ նախագահության միասնությունն է: ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն ունի,
ըստ գիտության բնագավառների, գիտությունների հինգ բաժանմունք՝

  • մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք,
  • ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք,
  • բնական գիտությունների բաժանմունք,
  • քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունք,
  • հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք:

    Որոշ ինստիտուտներ ունեն փորձարարական գործարաններ, փորձակայաններ, հատուկ կոնստրուկտորական բյուրոներ, բուսաբանական այգիներ և այլն:
    Նախագահությանն առընթեր գործում են՝ Հիմնակազմ գիտական գրադարանը, Գիտական տեղեկատվության կենտրոնը, Միջազգային գիտակրթական կենտրոնը, ՙԳիտություն՚ հրատարակչական-արտադրական միավորումը, տպարանը, ինչպես նաև օժանդակ ծառայություններ:

    ՀՀ ԳԱԱ նախագահությանն առընթեր գործում են գիտական հանձնաժողովներ և խորհուրդներ /գիտահրատարակչական խորհուրդ, հաշվողական տեխնիկայի հանձնաժողով, էներգետիկայի պրոբլեմային գիտական խորհուրդ, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով/, իսկ գիտությունների բաժանմունքներում, ըստ գիտական ուղղությունների՝ գիտական խորհուրդներ:

    Կառավարման համակարգը

    ՀՀ ԳԱԱ կառավարման բարձրագույն մարմինը ակադեմիայի ընդհանուր ժողովն է, որն ընդգրկում է ակադեմիայի իսկական անդամներին, թղթակից անդամներին և գիտական կազմակերպությունների տնօրեններին: Ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱ կառավարման կոլեգիալ մարմինը ԳԱԱ նախագահությունն է՝ բաղկացած 15 անդամներից, իսկ նախագահության նիստերի միջև ընկած ժամանակահատվածում՝ նախագահության բյուրոն:
    ՀՀ ԳԱԱ բաժանմունքների կոլեգիալ ղեկավար մարմիններն են բաժանմունքի ընդհանուր ժողովը և բաժանմունքի բյուրոն: ՀՀ ԳԱԱ պրեզիդենտը, փոխպրեզիդը՝ ակադեմիկոս-քարտուղարները իրականացնում են ԳԱԱ գործունեության ընդհանուր և օպերատիվ ղեկավարումը: :

    ՀՀ ԳԱԱ անձնակազմը

    Ակադեմիայի աշխատակիցների ընդհանուր թիվը 4100-ից ավելին է, այդ թվում 51 ակադեմիկոս, 57 թղթակից անդամ, մոտ 360 գիտության դոկտոր, մոտ 1100 գիտության թեկնածու: Ակադեմիայի կազմում ընդգրկված են նաև 4 պատվավոր անդամ, 136 արտասահմանյան անդամ և 52 պատվավոր դոկտոր: ՀՀ ԳԱԱ անդամների ընտրությունն անց է կացվում, որպես կանոն, ոչ ուշ, քան 3 տարին մեկ անգամ, ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում:

    Միջազգային գիտական համագործակցություն

    ՀՀ ԳԱԱ-ն գիտական համագործակցության պայմանագրեր ունի Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Թուրքմենիայի, Հունգարիայի, Չինաստանի գիտությունների ակադեմիաների, Մեծ Բրիտանիայի Թագավորական Ընկերության հետ:
    Համակարգի գիտահետազոտական ինստիտուտները գիտական համագործակցության լայն կապեր ունեն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Իսրայելի, Պարսկաստանի, Կիպրոսի, Մեքսիկայի և այլ երկրների գիտական կենտրոնների հետ: ՀՀ ԳԱԱ գիտնականները մասնակցում են միջազգային մի շարք հիմնադրամների և այլ կազմակերպությունների գիտական ծրագրերին:
  • Հայտարարություններ


    IncoNet EaP Plus նախագծի շրջանակներում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ Horizon2020 ծրագրի հետ կապված բրոքերի միջոցառումներին, ինչպես նաև, Horizon2020 ծրագրի թեմատիկ մրցույթներին ուղղված նախագծերի առաջարկների մշակման նպատակով, նախապատրաստական հանդիպումներին մասնակցելու համար


    ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը 2017թ. հունիսի 15-ին Երևանում կազմակեպում է հանրապետական գիտական նստաշրջան` նվիրված Պերճ Պռոշյանի ծննդյան 180-ամյակին


    ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2017թ. հուլիսի 5-ին Երևանում կազմակերպում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հ.Բարթիկյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողով


    ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2017թ. հուլիսի 7-ից 9-ը Աղվերանում կազմակերպում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների XXXVIII գիտական նստաշրջանը


    ՀՀ ԳԱԱ-ի մասնակցությամբ EU H2020 Black Sea Horizon նախագծի շրջանակներում հայտարարվել է մրցույթ Հորիզոն 2020 Ամառային դպրոցին մանակցելու համար՝ նվիրված Հորիզոն 2020 հասարակական և հումանիտար գիտությունների ուղղությանը, որը կանցկացվի 2017թ. հուլիսի 10-ից 12-ը Երևանում


    2017թ. սեպտեմբերի 18-22-ը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Վ.Ա.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը անց են կացնում Բյուրականում "Աստղառաջացում և աստղառաջացման տիրույթներ" միջազգային գիտաժողով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.bao.am կայքում


    2017թ. սեպտեմբերի 19-22-ը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Աշտարակում անց են կացնում “Լազերային Ֆիզիկա - 2017” ավանդական միջազգային գիտաժողովը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://ipr.sci.am/lp/ կայքում


    2017թ. սեպտեմբերի 25-28-ը ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում "Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ` CSIT-2017" 11-րդ միջազգային գիտաժողով (Երևան Հայաստան): Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.csit.am կայքում


    2017թ. սեպտեմբերի 25-ից 29-ը ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը Երևանում կազմակերպում են "Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ" V միջազգային գիտաժողովը


    ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային և բջջային կենսաբանության ինստիտուտը 2017թ. սեպտեմբերին կազմակերպում է երիտասարդ գիտնականների միջազգային դպրոց “Տեր-մանրէ փոխազդեցությունների մոլեկուլային և բջջային հիմունքներ. իմունագենոմիկա” թեմայով


    2017 թ. հոկտեմբերի 2-6-ը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը, ՀՀ կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեն, Կիրառական և տեսական մեխանիկայի ռուսական ազգային կոմիտեն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը անց են կացնում "Հոծ միջավայրի մեխանիկայի արդի պրոբլեմները" 5-րդ միջազգային գիտաժողով (Գորիս, Հայաստան): Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.mechins.sci.am կայքում:


    2017թ. հոկտեմբերի 3-7-ը Հայկական քիմիական ընկերությունը և ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական Կենտրոնը Երևանում կազմակերպում են Հայկական քիմիական ընկերության ՀՔԱ-5 "Հիմնարար և կիրառական քիմիայի արդիական խնդիրները" V գիտաժողովը (միջազգային մասնակցությամբ)


    2017թ. հոկտեմբերի 16-22-ը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը Երևանում և Մեղրիում կազմակերպում են ավանդական "Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ" միջազգային գիտաժողովը և Գ.Ա. Ասկարյանի անվան երիտասարդ գիտնականների դպրոցը: Մանրամասները www.iapp.am կայքում


    ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը 2017թ. դեկտեմբերի 14-ից 15-ը Երևանում կազմակերպում է Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական նստաշրջան



    Հրապարակում ներ մամուլում

    Генетическая Предрасположенность Не Приговор
    Интервью с директором Института молекулярной биологии НАН РА Арсеном Аракеляном
    golosarmenii.am
    12.04.2017






    Այս կայքը հաճախել են
    1 211 009
    անգամ սկսած 01.01.2005թ.


    ipv6 ready


    Վերջին թարմացումը` 12:11:33 23/05/2017

    Website supported by Academical Scientific Research Computer Network of Armenia, 1998-2017. For any suggestions write to webmaster[at]sci.am