add to favorites   make starting page   
 english   armenian   russian
SEARCH THE SITE
February 23, 2017
Գլխավոր
Ակադեմիայի մասին
Կազմակերպություններ
Նախագահություն
Անդամներ
ԳԶ Հիմնադրամ
Կապ մեզ հետ
Նորություններ
Կոնֆերանսներ
Գրանտեր
Նորությունների պահոց
Հրապարակում ներ մամուլում (պահոց)
Մամլո հաղորդագրությունների պահոց
Հրատարակություններ
Փաստաթղթեր
Ֆոտոնկարներ
Հոբելյաններ
«Գիտություն» թերթ
Lindau Nobel Laureate Meeting
Վեբ աղբյուրներ
ՀՀ ԳԱԱ ռեսուրսները
Ակադեմիաներ
Ֆոնդեր
EU H2020 NIP
Համալսարաններ
Կազմակերպություններ
ASNET.AM ՀՀ ԳԱԱ - կոմպյուտերային ցանց
Հիմնարար գիտական գրադարան
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն
Հայաստան
Հայաստանի ակնարկ

ՀՀ ԳԱԱ-ն խորացնում է համագործակցությունը Չինաստանի գիտական հաստատությունների հետ

Մենդելեևի պարբերական աղյուսակի նոր 118-րդ տարրն անվանվել է oganesson (Og) ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի պատվին

Elements 113, 115, 117, and 118 are now formally named nihonium (Nh), moscovium (Mc), tennessine (Ts), and oganesson (Og)

ՀՀ ԳԱԱ շնորհավորական ուղերձ


Մամլո հաղորդագրություններ

22/02/2017
Ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրում Հարավային Կովկասի համալսարանների համար` քննարկում ՀՀ ԳԱԱ-ում


20/02/2017
ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի «Հայաստանի կենսաբազմազանության պահպանման կիրառական կողմերը» խորագրով կլոր սեղան


08/02/2017
Վերընտրվեցին ՀՀ ԳԱԱ-ի երեք գիտական կազմակերպությունների տնօրեններ


27/01/2017
Ընդլայնվում է հայ-ֆրանսիական համագործակցությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների և կոմպյուտերագիտության բնագավառում


24/01/2017
ՀՀ բնապահպանության նախարարն այցելել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն


29/12/2016
"Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական" մրցանակաբաշխություն՝ ՀՀ ԳԱԱ-ում



«Գիտություն» թերթ
Հունվար 2017



Ակադեմիայի մասին

Հայաստանի գիտությունների ակադեմիան (1993 թվականից՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա) հիմնադրվել է 1943թ. նոյեմբերի 10-ին՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆ) հիման վրա:
Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին հիմնադիրներից մեկը և պրեզիդենտն էր ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Հովսեփ Օրբելին, իսկ 1947-1993 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Վիկտոր Համբարձումյանը: 1993-2006 թթ. ՀՀ ԳԱԱ-ն ղեկավարել է ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը: 2006թ. մայիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ է ընտրվել ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ բարձրագույն գիտական ինքնակառավարվող պետական հաստատություն է, որը միավորում է ԳԱԱ անդամներին և ԳԱԱ համակարգի գիտական հաստատությունների, հիմնարկների և ձեռնարկությունների աշխատողներին:

ԳԱԱ-ն կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, համակարգում հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները: ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդականն է:

ԳԱԱ-ի ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է, լրացուցիչ աղբյուր են պետական և մասնավոր հիմնադրամներից հատկացվող միջոցները, ինչպես նաև հանրապետության և այլ պետությունների պատվիրատուների հետ կնքված պայմանագրերից ստացվող գումարները:

ՀՀ ԳԱԱ-ն, որպես պետական գիտական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտների, նրանց հավասարեցված հաստատությունների, օժանդակ ծառայությունների և կառավարման մարմնի՝ նախագահության միասնությունն է: ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն ունի,
ըստ գիտության բնագավառների, գիտությունների հինգ բաժանմունք՝

  • մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք,
  • ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք,
  • բնական գիտությունների բաժանմունք,
  • քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունք,
  • հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք:

    Որոշ ինստիտուտներ ունեն փորձարարական գործարաններ, փորձակայաններ, հատուկ կոնստրուկտորական բյուրոներ, բուսաբանական այգիներ և այլն:
    Նախագահությանն առընթեր գործում են՝ Հիմնակազմ գիտական գրադարանը, Գիտական տեղեկատվության կենտրոնը, Միջազգային գիտակրթական կենտրոնը, ՙԳիտություն՚ հրատարակչական-արտադրական միավորումը, տպարանը, ինչպես նաև օժանդակ ծառայություններ:

    ՀՀ ԳԱԱ նախագահությանն առընթեր գործում են գիտական հանձնաժողովներ և խորհուրդներ /գիտահրատարակչական խորհուրդ, հաշվողական տեխնիկայի հանձնաժողով, էներգետիկայի պրոբլեմային գիտական խորհուրդ, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով/, իսկ գիտությունների բաժանմունքներում, ըստ գիտական ուղղությունների՝ գիտական խորհուրդներ:

    Կառավարման համակարգը

    ՀՀ ԳԱԱ կառավարման բարձրագույն մարմինը ակադեմիայի ընդհանուր ժողովն է, որն ընդգրկում է ակադեմիայի իսկական անդամներին, թղթակից անդամներին և գիտական կազմակերպությունների տնօրեններին: Ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱ կառավարման կոլեգիալ մարմինը ԳԱԱ նախագահությունն է՝ բաղկացած 15 անդամներից, իսկ նախագահության նիստերի միջև ընկած ժամանակահատվածում՝ նախագահության բյուրոն:
    ՀՀ ԳԱԱ բաժանմունքների կոլեգիալ ղեկավար մարմիններն են բաժանմունքի ընդհանուր ժողովը և բաժանմունքի բյուրոն: ՀՀ ԳԱԱ պրեզիդենտը, փոխպրեզիդը՝ ակադեմիկոս-քարտուղարները իրականացնում են ԳԱԱ գործունեության ընդհանուր և օպերատիվ ղեկավարումը: :

    ՀՀ ԳԱԱ անձնակազմը

    Ակադեմիայի աշխատակիցների ընդհանուր թիվը 4100-ից ավելին է, այդ թվում 54 ակադեմիկոս, 58 թղթակից անդամ, մոտ 360 գիտության դոկտոր, մոտ 1100 գիտության թեկնածու: Ակադեմիայի կազմում ընդգրկված են նաև 4 պատվավոր անդամ, 136 արտասահմանյան անդամ և 52 պատվավոր դոկտոր: ՀՀ ԳԱԱ անդամների ընտրությունն անց է կացվում, որպես կանոն, ոչ ուշ, քան 3 տարին մեկ անգամ, ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում:

    Միջազգային գիտական համագործակցություն

    ՀՀ ԳԱԱ-ն գիտական համագործակցության պայմանագրեր ունի Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Թուրքմենիայի, Հունգարիայի, Չինաստանի գիտությունների ակադեմիաների, Մեծ Բրիտանիայի Թագավորական Ընկերության հետ:
    Համակարգի գիտահետազոտական ինստիտուտները գիտական համագործակցության լայն կապեր ունեն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Իսրայելի, Պարսկաստանի, Կիպրոսի, Մեքսիկայի և այլ երկրների գիտական կենտրոնների հետ: ՀՀ ԳԱԱ գիտնականները մասնակցում են միջազգային մի շարք հիմնադրամների և այլ կազմակերպությունների գիտական ծրագրերին:

    ՀՀ ԳԱԱ "Գիտություն" հրատարակչական-արտադրական միավորումը տարեկան հրատարակում է շուրջ 30 մենագրություններ, աշխատությունների ժողովածուներ, գիտական աշխատություններ և այլն: ԳԱԱ հրատարակում է 18 գիտական ամսագրեր՝

  • "ՀՀ ԳԱԱ զեկույցներ" - գլխ. խմբ.՝ ակադ. Վ. Ս. Զաքարյան
  • "ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. գիտություններ Երկրի մասին" - գլխ. խմբ.՝ ակադ. Ռ.Տ.Ջրբաշյան
  • "ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. մաթեմատիկա" - գլխ. խմբ.՝ թղթ. անդամ Ա.Ա.Սահակյան
  • Մաթեմատիկայի հայկական հանդես - գլխ. խմբ.՝ ակադ. Հ.Բ.Ներսիսյան
  • "ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. մեխանիկա" - գլխ. խմբ.՝ թղթ. անդամ Ա.Ս.Ավետիսյան
  • "ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. ֆիզիկա" - պատ. խմբ.՝ ակադ. Վ.Մ.Հարությունյան
  • Ֆիզիկայի հայկական հանդես - պատ. խմբ.՝ ակադ. Վ.Մ.Հարությունյան
  • ՀՀ ԳԱԱ և ՀՊՃՀ տեղեկագիր. տեխնիկական գիտությունների սերիա" - գլխ. խմբ.՝ ակադ. Ռ.Մ. Մարտիրոսյան
  • "Հայաստանի քիմիական հանդես" - գլխ. խմբ.՝ ակադ. Ա.Ս.Սաղիյան
  • "Հայաստանի կենսաբանական հանդես" - գլխ. խմբ.՝ թղթ. անդամ Է.Ս.Գևորգյան
  • "Հայաստանի բժշկագիտություն" - գլխ. խմբ.՝ ակադ. Յու.Թ. Ալեքսանյան
  • "Պատմաբանասիրական հանդես" - գլխ. խմբ.՝ թղթ. անդամ Ս.Բ.Հարությունյան
  • "Լրաբեր հասարակական գիտությունների" - գլխ. խմբ.՝ թղթ. անդամ Ա.Ա. Խառատյան
  • "Աստղաֆիզիկա" - գլխ. խմբ.՝ ակադ. Դ.Մ.Սեդրակյան
  • "Նեյրոքիմիա" - գլխ. խմբ.՝ կ.գ.դ. Մ.Ի.Աղաջանով
  • "Բնական գիտությունների էլեկտրոնային ամսագիր" - գլխ. խմբ.՝ ակադ. Ա.Ա.Շահինյան
  • ԳԱԱ լույս է ընծայում թերթ "Գիտություն"
  • "Գիտության աշխարհում"- գլխ. խմբ.՝ ակադ. Է.Մ.Ղազարյան:
  • Նորություններ


    2017թ. փետրվարի 21-ին IncoNet EaP Plus նախագծի շրջանակներում կկազմակերպվի առցանց սեմինար նվիրված Հորիզոն 2020 – ի Էներգետիկայի և շրջակա միջավայրի ուղղություններին


    ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին համաձայնագրի նախագիծ


    ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը 2017թ. մարտի 1-ին Երևանում կազմակերպում է հանրապետական գիտական նստաշրջան` նվիրված Նար-Դոսի ծննդյան 150-ամյակին


    ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2017թ. մարտի 10-ին Երևանում կազմակերպում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հ.Ավետիսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողով


    ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը 2017թ. մայիսի 3-ին Երևանում կազմակեպում է հանրապետական գիտական նստաշրջան` նվիրված Պերճ Պռոշյանի ծննդյան 180-ամյակին


    ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2017թ. հուլիսի 5-ին Երևանում կազմակերպում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հ.Բարթիկյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողով


    ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2017թ. հուլիսի 7-ից 9-ը Աղվերանում կազմակերպում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների XXXVIII գիտական նստաշրջանը


    ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը 2017թ. դեկտեմբերի 14-ից 15-ը Երևանում կազմակերպում է Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական նստաշրջան



    Հրապարակում ներ մամուլում





    Այս կայքը հաճախել են
    2 094 869
    անգամ սկսած 01.01.2005թ.


    ipv6 ready





    Վերջին թարմացումը` 10:53:34 22/02/2017

    Website supported by Academical Scientific Research Computer Network of Armenia, 1998-2017. For any suggestions write to webmaster[at]sci.am