add to favorites   make starting page   
 english   armenian   russian
SEARCH THE SITE
May 27, 2017
Գլխավոր
Գլխավոր էջ
Ակադեմիայի մասին
Կազմակերպություններ
Նախագահության անդամներ
Անդամներ
ԳԶ հիմնադրամ
ՀՈւՖՀ հիմնադրամ
Կապ մեզ հետ
Տեղեկատվություն
Կոնֆերանսներ
Հայտարարությունների պահոց
Հրապարակում ներ մամուլում (պահոց)
Նորություններ
Փաստաթղթեր
Լուսանկարներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
«Գիտություն» թերթ
Lindau Nobel Laureate Meeting
Վեբ աղբյուրներ
ՀՀ ԳԱԱ վեբ ռեսուրսները
Ակադեմիաներ
Ֆոնդեր
EU H2020 NIP
Համալսարաններ
Կազմակերպություններ
ASNET-AM ՀՀ ԳԱԱ - կոմպյուտերային ցանց
Հիմնարար գիտական գրադարան
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն
Հայաստան
Հայաստանի ակնարկ


«Գիտություն» թերթ
N306
Մայիս 2017







Հանդես «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. գիտություններ երկրի մասին»

Պատասխանատու խմբագիր` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռ.Տ. Ջրբաշյան

Պատասխանատու քարտուղար` ե.-մ.գ.թ. Ռ.Ս. Մովսեսյան

Խմբագրական կոլեգիա`
        ե.գ.թ. Ա.Վ. Ավագյան, ե.գ.թ. Ա.Հ. Աղինյան, ե.-հ.գ.թ Հ.Ռ. Բաղդասարյան, ակադեմիկոս Ս.Վ. Գրիգորյան, ակադեմիկոս Է.Ե. Խաչիյան, ե.-հ.գ.դ. Ա.Ս. Կարախանյան, թղթ.-անդ. Ս.Մ. Հովհաննիսյան, ե.-հ.գ.թ. Խ.Բ. Մելիքսեթյան, թղթ.-անդ. Ռ.Լ. Մելքոնյան, ե.-հ.գ.թ. Ռ.Տ. Միրիջանյան, ե.-հ.գ.դ. Ս.Ն. Նազարեթյան, և Ն. Գաբրիելյան:

        Հանդեսը հիմնադրվել է 1948թ. «ՀՍԽՀ ԳԱ Տեղեկագիր. ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական և տեխնիկական գիտություններ» վերնագրով, որում տպագրվում էին նաև երկրաբանական գիտություններին նվիրված հոդվածներ: 1964թ.-ից հանդեսը լույս է տեսնում «ԳԱԱ Տեղեկագիր. գիտություններ երկրի մասին» վերատառությամբ: 1993թ.-ից տարեկան հրատարակվում է 3 հատոր, յուրաքանչյուրը մոտ 5 տպագրական մամուլ ծավալով:
        Հրատարակվող հոդվածները նվիրված են ռեգիոնալ երկրաբանության, շերտագրության, հնէաբանության, տեկտոնիկայի և ակտիվ տեկտոնիկայի, երկրադինամիկայի, երկրաֆիզիկայի, սեյսմաբանության, մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանության, հրաբխականության, մագմատիզմի (մագմայականության) և պետրոլոգիայի (ապարագիտության), լիթոլոգիայի (ապարաբանության), երկրաքիմիայի, հիդրոերկրաբանության, ճարտարագիտական երկրաբանության, ինչպես նաև ֆիզիկական աշխարհագրության, երկրաձևաբանության, կլիմայաբանության, երկրաբնապահպանության, վտանգավոր երկրաբանական երևույթների, երկրատեղեկատվության և այլ հարցերին:
        Աշխատանքները տպագրվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով և ուղեկցվում են հոդվածի բուն լեզվից տարբերվող ամփոփումներով:
        2008թ. հրատարակվել է 1948-2007թթ. ժամանակահատվածում հանդեսում լույս տեսած բոլոր հոդվածների «Մատենագրական ուղեցույց» և դրա էլեկտրոնային տարբերակը: Հաջորդ տարիների նյութերը պարբերաբար լրացվում են:


Խմբագրության հասցեն` 0019, Երևան-19, Մարշալ Բաղրամյանի պող. 24ա
Էլ. փոստ` geoscience [ at ] geology.am
Հայտարարություններ


IncoNet EaP Plus նախագծի շրջանակներում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ Horizon2020 ծրագրի հետ կապված բրոքերի միջոցառումներին, ինչպես նաև, Horizon2020 ծրագրի թեմատիկ մրցույթներին ուղղված նախագծերի առաջարկների մշակման նպատակով, նախապատրաստական հանդիպումներին մասնակցելու համար


ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը 2017թ. հունիսի 15-ին Երևանում կազմակեպում է հանրապետական գիտական նստաշրջան` նվիրված Պերճ Պռոշյանի ծննդյան 180-ամյակին


ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2017թ. հուլիսի 5-ին Երևանում կազմակերպում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հ.Բարթիկյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողով


ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2017թ. հուլիսի 7-ից 9-ը Աղվերանում կազմակերպում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների XXXVIII գիտական նստաշրջանը


ՀՀ ԳԱԱ-ի մասնակցությամբ EU H2020 Black Sea Horizon նախագծի շրջանակներում հայտարարվել է մրցույթ Հորիզոն 2020 Ամառային դպրոցին մանակցելու համար՝ նվիրված Հորիզոն 2020 հասարակական և հումանիտար գիտությունների ուղղությանը, որը կանցկացվի 2017թ. հուլիսի 10-ից 12-ը Երևանում


2017թ. սեպտեմբերի 12-18-ը ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը կազմակերպում է Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի (INHIGEO) 42-րդ գիտաժողովը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում`http: //www.geology.am/en/conference


2017թ. սեպտեմբերի 18-22-ը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Վ.Ա.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը անց են կացնում Բյուրականում "Աստղառաջացում և աստղառաջացման տիրույթներ" միջազգային գիտաժողով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.bao.am կայքում


2017թ. սեպտեմբերի 19-22-ը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Աշտարակում անց են կացնում “Լազերային Ֆիզիկա - 2017” ավանդական միջազգային գիտաժողովը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://ipr.sci.am/lp/ կայքում


2017թ. սեպտեմբերի 25-28-ը ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում "Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ` CSIT-2017" 11-րդ միջազգային գիտաժողով (Երևան Հայաստան): Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.csit.am կայքում


2017թ. սեպտեմբերի 25-ից 29-ը ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը Երևանում կազմակերպում են "Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ" V միջազգային գիտաժողովը


ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային և բջջային կենսաբանության ինստիտուտը 2017թ. սեպտեմբերին կազմակերպում է երիտասարդ գիտնականների միջազգային դպրոց “Տեր-մանրէ փոխազդեցությունների մոլեկուլային և բջջային հիմունքներ. իմունագենոմիկա” թեմայով


2017 թ. հոկտեմբերի 2-6-ը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը, ՀՀ կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեն, Կիրառական և տեսական մեխանիկայի ռուսական ազգային կոմիտեն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը անց են կացնում "Հոծ միջավայրի մեխանիկայի արդի պրոբլեմները" 5-րդ միջազգային գիտաժողով (Գորիս, Հայաստան): Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.mechins.sci.am կայքում:


2017թ. հոկտեմբերի 3-7-ը Հայկական քիմիական ընկերությունը և ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական Կենտրոնը Երևանում կազմակերպում են Հայկական քիմիական ընկերության ՀՔԱ-5 "Հիմնարար և կիրառական քիմիայի արդիական խնդիրները" V գիտաժողովը (միջազգային մասնակցությամբ)


2017թ. Հոկտեմբերի 8-ից 14-ը ՀՀ ԳԱԱ երկրաբանության գիտությունների ինստիտուտը Երևանում կազմակերպում է "Պերմ-Տրիասի սահմանի ընդհանրացված շերտագրության, կլիմայական, շրջակա միջավայրի և կենսաբազմազանության կտրուկ փոփոխությունները" V IGSP 630 դաշտային միջազգային սեմինարը Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում`http://www.geology.am/en/conference


2017թ. հոկտեմբերի 16-22-ը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը Երևանում և Մեղրիում կազմակերպում են ավանդական "Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ" միջազգային գիտաժողովը և Գ.Ա. Ասկարյանի անվան երիտասարդ գիտնականների դպրոցը: Մանրամասները www.iapp.am կայքում


ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը 2017թ. դեկտեմբերի 14-ից 15-ը Երևանում կազմակերպում է Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական նստաշրջան



Հրապարակում ներ մամուլում





Այս կայքը հաճախել են
1 213 028
անգամ սկսած 01.01.2005թ.


ipv6 ready


Վերջին թարմացումը` 16:28:28 25/05/2017

Website supported by Academical Scientific Research Computer Network of Armenia, 1998-2017. For any suggestions write to webmaster[at]sci.am