National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
General Page About Academy Organisations Members Contact us
"Gitutyun" newspaper
N312 November 2017
N312
Structure
Divisions
Presidium Members
Documents
News
Conferences
All Publications in Press
All Announcements
Photogallery
"Gitutyun" newspaper
Funds
Anniversaries
Publications
Web Resources
Other Academies
Universities
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
All Announcements
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յու.Ս.Չիլինգարյանի հիշատակին Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի նախագահությունը խորին վշտով հայտնում է, որ նոյեմբերի 28-ին 2016թ. 78 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական, ակադեմիկոս Յու.Ս.Չիլինգարյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին, ժամը 18.00-ին, թաղման արարողությունը` դեկտեմբերի 1-ին, ժամը 14.00-ին Կիևյան 1, բն. 10 հասցեից

Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը
2016թ-ի նոյեմբերի 28-ին 78 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայտնի գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սերգեյի Չիլինգարյանը:

Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ին, Կիևյան 1, բնակարան 10 հասցեում, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ին, նույն հասցեից:
Մեծ է Յուրի Չիլինգարյանի ներդրումը լազերային ֆիզիկայի և ոչ գծային օպտիկայի նոր ուղղությունների ասպարեզում:

Իր գիտական գործունեությունը նա սկսել է ավելի քան 50 տարի առաջ՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, երբ ողջ աշխարհում դեռ նոր էին սկսվում լազերային թեմատիկայի ուղղությամբ տարվող ուսումնասիրությունները, և Յուրի Չիլինգարյանը հենց սկզբից ներգրավվել է այդ աշխատանքներում: 1962թ-ին ԵՊՀ–ում Չիլինգարյանը անմիջականորեն մասնակցել է Հայաստանի առաջին լազերի հավաքմանն ու թողարկմանը:

Գիտական ասպարեզում նրա կայացումը տեղի է ունեցել Մոսկվայի պետական համալսարանում՝ ականավոր գիտնականներ, ոչ գծային օպտիկայի դասականներ պրոֆեսոր Ս.Ա.Ախմանովի և ակադեմիկոս Ռ.Վ.Խոխլովի ղեկավարությամբ:
1972 թ. Յուրի Չիլինգարյանը ընտրվել է ԵՊՀ օպտիկայի ամբիոնի վարիչ: 1984 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը: 1996 թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս:

Յուրի Չիլինգարյանի աշակերտների թվում են 6 դոկտոր և 12 գիտության թեկնածուներ: Կիրառական բնույթի իր աշխատանքներով Յուրի Չիլինգարյանն ունի 9 հեղինակային վկայական օպտոէլեկտրոնիկայի և մանրաթելային օպտիկայի բնագավառում: Նա ավելի քան 250 հրատարակումների հեղինակ է:

Յուրի Չիլինգարյանը մասնակցել է մի շարք միջազգային գիտական համաժողովների կազմակերպմանը՝ Առաջին համամիութենական գիտական խորհրդակցություն՝ "Լազերային ճառագայթման փոխազդեցությունը հեղուկ բյուրեղների հետ", Ոչ գծային օպտիկայի գծով համամիութենական նստաշրջան, Կոհերենտ և ոչ գծային օպտիկայի գծով միջազգային գիտաժողով, Հայ ֆիզիկոսների առաջին համաշխարհային համաժողով:

Չիլինգարյանը ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մի շարք գիտական պրոբլեմային խորհուրդների անդամ էր:

Օպտիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը Չիլինգարյանը վարել է մինչև 2007թ., միևնույն ժամանակ, 1985-2000թթ. եղել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան:

2006թ-ին Չիլինգարյանը ընտրվել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ:

2009թ. նա արժանացել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի կոչմանը:

ՀՀ ԳԱԱ նախագահությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանի մահվան կապակցությամբ: Նրա հիշատակը վառ կմնա նրա գործընկերների, հարազատների և Հայաստանի ողջ գիտական հանրության սրտերում:
Latest Announcements
Publications in Press
27/11/2017
Նոր ծրագրեր ՌԴ համագործակցության արդյունքում
scs.am
24/11/2017
ԲՈՀ-ը հաղթեց գիտպետկոմին. օրինագիծը կչեղարկվի, երկարամյա պատերազմը գոնե առժամանակ կսառեցվի
armtimes.com
22/11/2017
Ученые-Армяне Всего Мира - Это огромный ресурс,- говорит в интервью "ГА" профессор Института науки и технологии Сколково Артем ОГАНОВ
golosarmenii.am
14/11/2017
ԳԱԱ նախագահը` միանգամից դոկտոր դառնալու մասին
aravot.am
09/11/2017
Դժվարություն կունենանք առաջին 4 տարիներին. Ռադիկ Մարտիրոսյանը՝ տարկետման իրավունքի սահմանափակման մասին
tert.am
09/11/2017
Մեկի խնդիրների լուծումը մյուսի հաշվին չպետք է լինի. Ռադիկ Մարտիրոսյան
slaq.am
This site has been visited
1 347 081

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:06, 06/12/2017 Top
General Page - About Academy - Organisations - Members - Contact us - Structure - Divisions
Presidium Members - Documents - News - Conferences - All Publications in Press
All Announcements - Photogallery - "Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications
Web Resources - Other Academies - Universities
Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2017, All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am