ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը 2014 թ. հոկտեմբերի 1-ից 2-ը կազմակերպում են միջազգային գիտաժողով "Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (պատմություն և արդիական խնդիրներ)" խորագրով
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը 2014 թ. հոկտեմբերի 1-ից 2-ը կազմակերպում են միջազգային գիտաժողով "Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (պատմություն և արդիական խնդիրներ)" խորագրով: Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են` 1. Հայկական հարցը և դիվանագիտական պայքարը Առաջին աշխարհամարտի տարիներին 2. Օսմանյան կայսրության իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը 3. Հայերի մասնակցությունը Առաջին աշխարհամարտին 4. Հայ ժողովրդի կորուստները Առաջին աշխարհամարտում և դրանց հատուցման խնդիրները 5. Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության արտացոլումը հայ ու համաշխարհային գեղարվեստական գրականության ու արվեստի մեջ Ի գիտություն «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (պատմություն և արդիական խնդիրներ)» միջազգային գիտաժողովին մասնակցել ցանկացողների Զեկուցման հիմնադրույթները պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով (File Attachment)` mararmts@yahoo.com : Ներկայացնելու վերջին ժամկետը՝ 2014 թ. օգոստոսի 1: ● Համակարգը՝ Microsoft Word, A4 չափի 2, էջից ոչ ավելի (ամփոփումների /յու¬րաքանչյուրը` մինչև 15 տող` ներառյալ հեղինակի անունը, ազգանունը, զեկուց¬ման խորագիրը/: ● Լեզուն՝ հայերեն (ամփոփում՝ ռուսերեն, անգլերեն), ռուսերեն (ամփոփում՝ հայերեն, անգլերեն), անգլերեն (ամփոփում՝ հայերեն, ռուսերեն): ● Տեքստի տառատեսակը` Times Armenian (հայերեն), Times New Roman (ռու¬սերեն և անգլերեն), ամփոփման տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն): ● Հերթականությունը` ա/ հեղինակի անունը, ազգանունը, փակագծում` երկի¬րը, բ/ խորագիրը, գ/ տեքստը, դ/ ամփոփումը: ● Տառերի չափը` 12, հղումները` տողատակում, հերթական համարակալմամբ: Գիտաժողովի կազմկոմիտե |