|
|
|
|
|
Ազդեր
ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտին շնորհվել է "Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի" շքանշան
ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը դարձել է «Գիտական գործընկերություն» միջազգային բարեգործական հիմնադրամի, ՌԴ Գիտությունների ակադեմիայի և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի կողմից հայտարարված 2011թ. մրցույթի դափնեկիր: Քիմիական և կենսաքիմիական ֆիզիկայի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը պարգևատրվել է "Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի" շքանշանով: Այս շքանշանը ամեն տարի, սկսած 2007թ-ից, շնորհվում է երկու ռուսական և մեկ օտարերկրյա գիտնականների և 2 ռուսաստանյան և մեկ օտարերկրյա կազմակերպությունների, որոնք մեծ ներդրում են ունեցել գիտական հետազոտությունների զարգացման գործում և հասել են նշանակալից գիտական և գործնական արդյունքների քիմիական կինետիկայի, ֆիզիկաքիմիական կենսաբանության, կենսատեխնոլոգիայի և կենսաքիմիական ֆիզիկայի ասպարեզում |
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
27/03/2024
aravot.am |
27/03/2024
1lurer.am |
25/03/2024
hraparak.am |
25/03/2024
hraparak.am |
Կայքը հաճախել են 6 933 092
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|